Տարածաշրջան 18:22 20/09/2013

Արմեն Մարտիրոսյան. ՀՅԴ-ի չմասնակցությունը բոյկոտ չէ

 Նախօրեին Դաշնակցության Սյունիքի մարզային կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ` ընտրողներին կոչ անելով չմասնակցել թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին:

Կոմիտեն նաև հայտարարեց , որ «ընտրության արդյունքը չլեգիտիմացնելու» համար որևէ կերպ չի ներգրավվելու ընտրական գործընթացում` առաջադրված ոչ իշխանական թեկնածուներին առաջարկելով ինքնաբացարկ հայտարարել, «զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց և թվացյալ մրցակցություն ստեղծելուց»:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի մարզպետ նշանակվելուց հետո թիվ 38 ընտրատարածքում թափուր մնացած մանդատի համար պայքարում է երեք թեկնածու՝ իշխող Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Արմեն Կարապետյանը, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Հայրապետյանը և ինքնաառաջադրված «Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ընկերության տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը:

Այնուհանդերձ` ինչո՞ւ իրեն ընդդիմություն հայտարարող ՀՅԴ-ն նպատակահարմար չհամարեց սատարել մեկ այլ ընդդիմադիր քաղաքական ուժի `«Ժառանգության ներկայացուցչին, այն դեպքում, երբ ՀԱԿ-ը հայտարարել է, որ ընտրություններում սատարելու է Սամվել Հայրապետյանին:

Այս ամենի վերաբերյալ panorama.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը Արմեն Մարտիրոսյանի հետ:

Վերջինս կարծիքով, իշխանություններին, ընդհակառակը, ձեռնտու է ՀՅԴ որդեգրած գործելաոճը:

«Այս հայտարարության հիմքում ընկած տրամաբանությունը, եթե տարածենք 2012 թ կայացած ԱԺ ընտրությունների վրա, իսկ Սյունիքում կայնալիք ընտրությունները ԱԺ թափուր տեղի ընտրություններ են, ապա ստացվում է որ և՛ ՀՅԴ-ն և՛ «Ժառանգությունը» և՛ ՀԱԿ-ը պետք է իրենց մանդատները վայր դնեն, որովհետև այդ մեկ տասնյակից ավելի մանդատները ընդհանուր համապատկերում ոչինչ չեն փոխում և իշխանությունների բոլոր որոշումները անխտիր ընդունվում են: Այս տրամաբանությամբ ՀՅԴ խորհրդարանում իր ներկայությամբ լեգիտիմացնում է խայտառակ կեղծիքներով անցած 2012 թ խորհրդարանական ընտրությունները: Ես չեմ կիսում ՀՅԴ նման դիրքորոշումն ու գործելաոճը:

Մյուս կողմից` չմասնակցությունը, դեռ չի նշանակում բոյկոտ: Բոյկոտը դա ավելի ակտիվ քաղաքական աշխատանք պահանջող գործընթաց է, քան չմասնակցությունը, որովհետև, բոյկոտի ժամանակ դու պետք է կարողանաս համոզել որքան հնարավոր է շատ քաղաքացիների, որպեսզի նրանք չմասնակցեն ընտրություններին: 2005 թ մենք Սահմանադրական փոփոխությունների հետ կապված ունեցանք իրական բոյկոտի գործընթաց, երբ ամբողջ ընդդիմությունը միավորվեց և կոչ արեց բոյկոտել Սահմանադրական բարեփոխումները: Արդյունքում մի շարք քաղաքներում և գյուղերում քաղաքացիները ընդհանրապես չմասնակցեցին գործընթացին և իշխանությունները ստպված եղան կրկին դիմել ընտրակեղծիքների: Իսկ Դաշնակցությունը ընդամենը չի մասնակցում, այլ ոչ թե բոյկոտում է: Իսկ չմասնակցությունը, ընդհակառակը լեգիտիմացնում է իշխանությունների հաղթանակը, որովհետև, վստահ լինելով սեփական հաղթանակի մեջ, իշխանություններ այլևս ստիպված չեն գնալ ընտրախախտումների և կեղծիքների ճանապարհով»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

«Տանը կամ գրասենյակում նստելը միանշանակ բոյկոտ չէ: Եթե ընդդիմությունը խորհրդարանում ունենա գոնե մեկ մանդատ, այն պետք է օգտագործի: Պարզ է, որ որոշումների ընդունման ժամանակ մեծ ազդեցություն ընդդիմությունը չի ունենում, սակայն ժողովրդական լայն շերտերի կարծիքը խորհրդարանում հնչեցվում է»,- հավելեց բանախոսը:

Հարցի վերաբերյալ Դաշնակցության տեսակետը ներկայացնելու նպատակով մենք կապ հաստատեցինք ՀՅԴ ներկայացուցիչ Արտյուշա Շահբազյանի հետ, ով նշեց, որ ՀՅԴ-ն իր որոշման բոլոր հիմնավորումները տվել է  տարածված հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» թեկնածուին չսատարելու դրդապատճառներին` Ա. Շահբազյանը նախ հարց հնչեցեց առ այն, թե արդյո՞ք ունի «Ժառանգության» ներկայացուցիչը ընտրություններում հաղթելու իրական շանսեր, ապա նշեց. «Ես այստեղից չեմ կարող ասել թե ինչո՞ւ Սյունիքում որոշեցին չսատարել»:

Փորձեցինք կապ հաստատանել Դաշնակցության Սյունիքի մարզային կոմիտեի հետ: Այստեղ մեզ խնդրեցին զանգահարել մեկ ժամից, սակայն մեկ ժամ անց մեր հեռախոսազարգերը անպատասխան մնացին:

Նախորդիվ`

Թիվ 38. ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն առաջարկում է «Ժառանգության» թեկնածուին ինքնաբացարկ հայտնել



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}