Ադրբեջանում նախագահի թեկնածուներից մեկը ջրով լի շիշը նետել է ընդդիմադիր թեկնածուի ուղղությամբ (Տեսանյութ)
Ադրբեջանում հեռուստատեսային բանավեճի ժամանակ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Գաջիևը ջրով լի շիշը նետել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Քամիլ Հասանլիի վրա: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ի եվրոպական ծառայությունը:
Գաջիևը բարկացել է այն բանից, որ Հասանլին մեղադրել է գործող նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին տարածված կաշառակերության մեջ:
«Ես քեզ կկործանեմ»,- Գաջիևը ասել է Հասանլիին:
Երբ Հասանլիին մարտահրավեր է նետել Գաջիևին` նշելով, որ նա և մի շարք այլ թեկնածուններ պատասխանատու են ֆոնդերում միլիարդների բացակայության համար, Հաջիևը տեղից վեր է կացել և ջրով լի շիշը նետել Հասանլիի ուղղությամբ: Սակայն այն չի դիպչել Հասանլիին:
Անվտանգության աշխատակիցները Հաջիևին անհապաղ տաղավարից դուրս են բերել:
Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների համար գրանցվել են 10 թեկնածուներ: Այս ցուցակում Հասանլին ընդդիմության միակ ներկայացուցիչն է, մյուսները համարվում են կառավարության կողմնակիցներ:
Նա շատ անգամներ է Ալիևին և նրա ընտանիքին մեղադրել մի շարք խախտումներ իրականացնելու մեջ:
Գործող նախագահ Ալիևը, սակայն, բանավեճին չի մասնակցել, նա իր ներկայացուցչին է ուղղարկել այնտեղ:
Տեսանյութն այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա