Սամվել Հայրապետյանի թիմը կպատասխանի ՀՅԴ-ի առաջարկին
Թիվ 38 ընտրատարածքում պատգամվոր դառնալու համար այսօրվանից պայքարը կշարունակի երկու թեկնածու` ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանն ու «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում երեկ ուժը կորցրած է ճանաչել թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածու Վահրամ Հովհաննիսյանի գրանցումը` հաշվի առնելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը: ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համաձայն` թեկնածուները ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև ս.թ. սեպտեմբերի 19-ը` 18.00-ն:
ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն երեկ հանդես էր եկել այս ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, որով կոչ էր արել ընտրողներին չմասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին: ՀՅԴ մարզային կառույցը առաջարկել էր նաև ոչ իշխանական մյուս թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել, զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց և թվացյալ մրցակցություն ստեղծելուց:
Ստեղծված իրավիճակում միակ ոչ իշխանական թեկնածուն մնացել է Սամվել Հայրապետյանը:
Նրա մամուլի խոսնակ Դավիթ Հակոբյանն ասաց, ՀՅԴ-ի հայտարարությանը ծանոթ են, սակայն այս պահին դեռ չեն արձագանքի:
«Հայտարարության վերաբերյալ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, այսօր կլինի խորհրդակցություն, որից հետո կլինի մեր պատասխան հայտարարությունը»,-ասաց Դ. Հակոբյանը:
Նախորդող հրապարակումներ`
Թիվ 38. «Ժառանգության» թեկնածուն խախտումների մասին ենթադրություններ անել չի ցանկանում
Հայրապետյանի թիմը վստահ է. Իրենց թեկնածուն է պատգամավոր դառնալու
Թիվ 38-ում առաջադրված Հանրապետական թեկնածուն գտել է սյունեցիների վստահությունը շահելու ձևերը
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են