Կրկին ակտիվացել են Պուտինի՝ Հայաստան ժամանելու մասին խոսակցությունները
«Կրկին շրջանառվում են լուրեր, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս անգամ` հաստատ»,- ասում են «Հրապարակ»-ի իշխանական աղբյուրները: Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը գտնվում էր Մոսկվայում:
Կոնկրետ այցի ժամկետի մասին «Հրապարակ»-ի աղբյուրները լռում են:
«Բոլոր դեպքերում, Ռուսաստանը ևս, ինչպես շատերը, սպասում է տեսնի, թե ինչով է ավարտվում նոյեմբերի 5-ին տեղի ունենալիք վիլնյուսյան գագաթնաժողովը, և Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը ստորագրելու են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանի մասով, իշխանական շրջանակները չեն բացառում, որևէ սիմվոլիկ փաստաթղթի ստորագրում»: