Կարապետ Ռուբինյանն անհեթեթություն է որակել վարչապետի կողմից ՀՀՇ-ի ֆինանսավորման լուրը
ՀՀՇ կուսակցության վերածնունդը նախաձեռնող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում չի թաքցրել, որ կուսակցությունը ֆինանսական խնդիրներ ունի` մեկնաբանելով տեղեկությունները, թե կուսակցության համագումարի ուշացումը պայմանավորված է ֆինանսական և մարդկային ռեսուրսների բացակայությամբ: «Ֆինանսականը ճիշտ է, որովհետև մեր երկրում բացի հանցագործ օլիգարխներից բոլորը ֆինանսական խնդիրներ ունեն»,- ասել է Ռուբինյանը:
«Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե նորաստեղծ ՀՀՇ-ն ֆինանսավորվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, Ռուբինյանը դա «անհեթհեթություն» է որակել:
Թերթը հիշեցնում է, որ վարչապետի կողմից կուսակցությունը ֆինանսավորելու մասին լուրերը ակտիվորեն տարածվեցին նույն կուսակցության մեկ այլ անդամի` Արարատ Զուրաբյանի ծննդյան տոնին վարչապետի մասնակցությունից ու թամադայությունից հետո: