«ԱրմենՏել» ընկերությունը գործարկեց «Պարզից պարզ» սակագնային փաթեթը. բոլոր տեղական զանգերը մեկ միասնական գնով
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային կապի «Պարզից պարզ» կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին:
Ելքային զանգի մեկ րոպեի արժեքը դեպի Հայաստանի և ԼՂՀ բջջային և քաղաքային բոլոր ցանցեր կազմում է 15.90 դրամ: 15.90 դրամ միասնական սակագինը նախատեսված է նաև 1 ՄԲ շարժական ինտերնետի, ինչպես նաև դեպի Հայաստան և ԼՂՀ ելքային բոլոր SMS-հաղորդագրությունների համար:
«Պարզից պարզ» սակագնային փաթեթի մեկնարկը մեր ընկերության հերթական քայլն է ուղղված Beeline ծառայություններն ավելի հասանելի և պարզ դարձնելուն: Նոր առաջարկն ավելի գրավիչ է այն բաժանորդների համար, ովքեր հաճախ են զանգահարում Հայաստանի և ԼՂՀ տարբեր օպերատորների բաժանորդներին: Այսուհետ, «ԱրմենՏել» ընկերության հաճախորդները հնարավորություն ունեն զանգահարել, ուղարկել SMS-հաղորդագրություն և օգտվել շարժական ինտերնետից մեկ միասանական, մատչելի սակագնով: Ոչ մի լրացուցիչ հաշվարկ և տարբեր սակագներով տարիֆիակցում. հիմանական բոլոր ծառայությունների արժեքը այս սակագնային փաթեթի շրջանակում նույն է: Վստահ եմ, որ մեր հաճախորդները կգնահատեն նոր առաջարկի արդիականությունը և հարմարավետությունը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նոր սակագնային փաթեթին կարելի է միանալ` ձեռք բերելով 500 դրամանոց կամ 300 դրամանոց քարտ, որի ամբողջ գումարը փոխանցվում է բաժանորդի հաշվին:
Անցումը «Պարզից պարզ» կանխավճարային սակագնային փաթեթին բաց է: Նոր սակագնային փաթեթին կարելի է անցնել զանգահարելով 067408056 համարին, հավաքելով *110*08056# USSD-հրահանգը կամ 08056 տեքստով SMS-հաղորդագրություն ուղարկել 0674 համարին: Անցման արժեքը 200 դրամ է:
«Պարզից պարզ» սակագնային փաթեթի բաժանորդներին հասանելի է «Beeline Bonus» ծրագիրը, «Բալանսի փոխանցում», «Ներցանցային 500», «SMS փաթեթ» և «Internet փաթեթ» ծառայությունները:
Ծառայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am կայք կամ ընկերության մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան