Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին տարել են Ռազմական ոստիկանություն
Արցախյան ազատամարտի մասնակից, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Ազատության հրապարակում բողոքում էր ազատամարտիկների սոցիալական պայմաններից, տարվել է Ռազմական ոստիկանություն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ավետիսյանի ընկերը` Տիգրան Հարությունյանը:
Նրա խոսքով, Վոլոդյա Ավետիսյանը երեկ գիշերվանից չկա:
«Վոլոդյայի ընտանիքի անդամներն ասացին, որ ռազմական ոստիկանություն են տարել նրան, բայց ինչ պատճառներով` դեռ հայտնի չէ: Փակ է մեզ համար ամեն ինչ, չենք կարողանում կողմնորոշվել»,- փոխանցեց պարոն Հարությունյանը:
Հիշեցնենք` դեռ գարնանը Վոլոդյա Ավետիսյանը նստացույց էր հայտարարել Ազատության հրապարակում` պահանջելով բարելավել ազատամարտիկների սոցիալական վիճակը: Նրան այնուհետև միացան մյուս ազատամարտիկները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին