CPJ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել նախագահական ընտրություններից 3 շաբաթ առաջ ձերբակալված լրագրողին
«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ)-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել նախագահական ընտրություններից 3 շաբաթ առաջ ձերբակալված լրագրողին: Այս մասին տեղեկացնում է CPJ-ի պաշտոնական կայքը:
Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչում CPJ-ն նշում է, որ նրանք պետք է ազատ արձակեն անկախ լրագրող Փարվիզ Հաշիմլին, ում ձերբակալել են կեղծ մեղադրանքներով: Ադրբեջանում ԶԼՄ-ներին պետք է թույլ տան ազատ կերպով լուսաբանել հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունները:
«Լրագրողների ազատության և անվտանգության իսնտիտուտի» տնօրեն Էմին Հուսեյնովը CPJ-ի հետ զրույցում նշել է, որ Հաշիմլիի դեմ առաջադրված մեղադրանքները կեղծ են և այս ձեբակալությունը հոկտեմբերին կայանալիք ընտրությունների նախաշեմին, սպառնալիք է տեղական ԶԼՄ-ների համար:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Հաշիմլիին: Քննադատ լրագրողին ձերբակալելով և նրան կտտանքների ենթարկելով, երկրում կայանալիք նախագահական ընտրություններից շաբաթներ առաջ, շատ փոքրոգի քայլ է, որը վնաս է հասցնում թե Ադրբեջանի հասարակությանը, թե կառավարությանը»,-նշել է CPJ-ի Եվրոպական և Կենտորնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան:
Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը վճռել էր, որ ադրբեջանցի անկախ լրագրող Փարվիզ Հաշիմլին, որը սեպտեմբերի 17-ին ձերբակալվել էր, պետք է երկու ամիս անցկացնի նախնական կալանքի տակ:
Հաշիմլին մեղադրվում է ապօրինի ատրճանակ պահելու մեջ: Նրա փաստաբանը հայտարարում է, որ իր Հաշիմլին հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները և վստահ է, որ ձերբակալությունը կապված է իր լրագրողական գործունեության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա