Դոմինիկ Մամբերտի. Սուրբ Աթոռում ևս ուսումնասիրվում է Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու հարցը
Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև սերտ հրաբերություններ են հաստատված, ձևավորված է արդյունավետ համագործակցություն բարի ավանդույթներով՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի վրա։
Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղարը ողջունել է և կարևորել է Վատիկանում Հայաստանի դեսպանության բացումը և տեղեկացրել, որ Սուրբ Աթոռում ևս ուսումնասիրվում է Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու հարցը։
Էդվարդ Նալբանդյանն ու Դոմինիկ Մամբերտին վստահություն են հայտնել, որ Վատիկանում ՀՀ դեսպանության բացումը նոր խթան կհանդիսանա երկկողմ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման գործում։
Նախարար Նալբանդյանն ու արքեպիսկոպոս Մամբերտին հանգամանալից զրույցել են Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան