Իրավունք 16:16 21/09/2013

Տրամաբանական չէ համաներման մասին նախապես հայտարարելը. Գևորգ Դանիելյանը` համաներման ինստիտուտի մասին

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Վերջին օրերին առավել շատ քննարկվող համաներման և Հայաստանում դրա անցկացման ձևերի մասին Panorama.am-ի հարցերին պատասխանել է Արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

-Ի՞նչ է համաներումը և սովորաբար, ե՞րբ է այն տեղի ունենում: 

-Համաներումը Հանրապետության օրենսդիր մարմնի իրավասության (Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանին կարող է առաջարկությամբ դիմել Հանրապետության Նախագահը) տիրույթում գտնվող իրավական-քաղաքական ինստիտուտ է, որը զուտ իրավական նշանակությամբ ուղղված է դատապարտյալին լրիվ կամ մասնակիորեն, ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից ազատելուն, նշանակված պատիժը մեղմացնելուն կամ դատվածությունը վերացնելուն: Այն կիրառվում է նաև մինչդատական վարույթի փուլում այն դեպքերում, երբ դրանում նախատեսված հիմքերը բավարար են քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու համար: «Համաներում» եզրույթը հոմանիշ է մի ժամանակ նաև մայրենի լեզվում կիրառում ունեցած «ամնիստիա» եզրույթին, որը հունարենից թարգմանվում է «մոռանալ» կամ «ներել»:
Իրավագետների որոշ հատված հակված է այն տեսակետին, ըստ որի մինչդատական վարույթում համաներում կիրառելը սահմանադրականության հետ աղերսներ ունի, սակայն գործնականում այդ տեսակետը վճռորոշ նշանակություն չի ունեցել: Սա թելադրված է այն դիրքորոշմամբ, որ համաներումն արտադատական ինստիտուտ է, այն չի կարող դասական իմաստով նույնացվել արդարադատության իրականացման հետ: Թերևս, դա է պատճառը, որ համաներումը, որպես կանոն, կիրառման մեջ է դրվում երկրի համար նշանակալից տոնի առթիվ: Բնականաբար, այդ ինստիտուտը կիրառելիս, հարկ է համարժեքորեն գնահատել երկրում ձևավորված քրեածին վիճակը, հանցավորության շարժի միտումները, իրավաքաղաքական մշակույթը և այլ նմանաբնույթ գործոններ: Դրանով է բացատրվում այն, որ համաներումը չի կարող կիրառվել որոշակի, ավանդույթի վերածված պարբերականությամբ:

-Ձեր` որպես Արդարադատության նախարար աշխատելու տարիներին (2007-2010թթ), համաներում հայտարարվել է, կարո՞ղ եք ներկայացնել` ինչպես է դա արվում Հայաստանում:

-Նախագիծը կազմվում է` հիմքում ունենալով իրավասու մարմինների կողմից պարբերաբար հանձնվող տեղեկատվությունը, այսինքն` հատուկ դրա համար զանազան պետական մարմիններից լրացուցիչ վիճակագրություն պահանջելն իրավացիորեն դիտարկվում է, որպես առաջիկայում համաներում կիրառելու մտադրության անհարկի բացահայտում: Այլ կերպ ասած, իրավասու մարմնի տրամադրության տակ մշտապես լինում է բավարար տեղեկատվություն` համապատասխան վճիռ կայացնելու համար, իսկ ավելորդ յուրաքանչյուր քայլ, ցավոք, հանգեցնում է ժամանակից շուտ տեղեկատվության արտահոսքի: Նախագիծը քննարկվում է բոլոր շահագրգիռ մարմինների ղեկավարների անմիջական մասնակցությամբ, որին հնարավորինս սեղմ ժամկետում հաջորդում է, որպես կանոն, արդարադատության նախարարի կողմից Հանրապետության Նախագահի առաջարկությունը Ազգային ժողովին ներկայացնելը: Քննարկման արդյունքներով առաջարկության նախագծի վերանայումը ևս իրականացվում է անհամեմատ սեղմ ժամկետում: Ցավոք, սեղմ ժամկետների պատճառով համաներման ակտերում որոշ դրույթներ պարբերաբար կրկնվում են արդեն իսկ ձևավորված ավանդույթի ուժով, սակայն դրանք առաջացնում են գործնական բարդություններ և իրավակիրառական անհարկի խնդիրներ: Կարծում եմ, հետագայում հնարավոր կլինի առավել անխոցելի ու խմբագրական չափանիշներով առավել կատարյալ փաստաթղթեր պատրաստել: Բոլոր դեպքերում այդպիսի փաստաթղթերի նախագծերի կազմումը հարկ է նախապես վստահել գիտագործնական համարժեք փորձ ունեցող մասնագետների:

-Ընդունվա՞ծ է, որ համաներում հայտարարելուց առաջ պաշտոնապես հայտարարվի այդ մասին, թե՞ դա հղի է վտանգներով: 

-Համաներման ինստիտուտի էությունից է բխում, որ դրա մասին ոչ միայն տրամաբանական չէ նախապես հայտարարելը, այլև դրա նախապատրաստական աշխատանքներն այնպես իրականացնելը, որը հնարավոր դարձնի առաջիկայում համաներման բացահայտումը: Լավագույն դեպքում, այն կիրառելուց անմիջապես առաջ, կարող է դրա վերաբերյալ որևէ կերպ հայտարարվել, այն էլ բացառապես Հանրապետության Նախագահի կողմից: Խնդիրն այն է, որ համաներումը չի կարող կիրառվել դրանից հետո հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, սակայն, երբ այդ մասին հայտարարվում է, ապա ակնհայտ է դառնում, որ դեռ ինչ-որ մի ժամանակ կարելի է անպատիժ մնալով հանցագործություն կատարել, մինչև պաշտոնապես համաներման ակտ ընդունելը:
Նույնիսկ որոշ մասնագետների կողմից խոցելի է համարվում նաև հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ համաներում կիրառելը: Անձամբ ինքս գտնում եմ և գործնականում էլ կարողացել եմ իմ տեսակետը համոզիչ դարձնել, որ այդ ինստիտուտը նպատակահարմար է կիրառել նաև հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում են ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործություններ կատարելու մեջ: Կարծում եմ, որ ոստիկանների ներուժը այդ դեպքում առավել արդյունավետ կօգտագործվի ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց հայտնաբերելու համար:

-Ի՞նչ է ցույց տալիս Ձեր փորձը, ո՞ր հանցագործությունները պետք է ընկնեն համաներման տակ:

-Համաներման չափանիշները միայն հանցագործությունների տեսակները չեն, թեպետ այդ չափանիշն առանցքային նշանակություն ունի: Նկատեմ, որ իրավաչափ չէ համաներման լայն իրավական շրջանակներում ընդգրկել այն հանցագործությունները, որոնք անհարկի խիստ տարածված են կամ տարածման միտում ունեն: Միաժամանակ, ընգծված առանցքային արժեք ունեն այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են հաշմանդամությունը, ազատագրման պայքարին մասնակցությունը, խնամքին անչափահաս երեխաներ ունենալը, արդեն իսկ կրած պատժի չափը և այլն: Իհարկե, համաներումն ինքնին վարկաբեկվում են այն անձանց վարքագծի արդյունքում, որոնք ազատության մեջ հայտնվելուց հետո կատարում են նոր հանցագործություններ, ուստի նաև այս տեսանկյունից է անհրաժեշտ համարժեք չափանիշներ ընտրել: Գործնականում վերը նշված բազմաթիվ հարցերի պատասխանն արդեն իսկ տրված է, սակայն այդ ինստիտուտի բարելավման անհրաժեշտություն, կարծում եմ, դեռևս կա: Հավելեմ, որ այս հարցազրույցի նախաձեռնությունը Ձերն է, ուստի որևէ մեկը թող այն չընկալի իբրև մոտալուտ համաներման ակնարկ, ինքս այդպիսի որևէ տեղեկատվության չեմ տիրապետում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}