Տարածաշրջան 17:41 21/09/2013

Ջամիլ Հասանլի. Ադրբեջանի իշխանությունը միջազգային մասնագետներին օգտագործում է Համացանցում ընդդիմադիրներին հետևելու համար

 Ադրբեջանի իշխանությունը նոր տեղեկատվական տեխնոլոգիաները և միջազգային մասնագետներին օգտագործում է ընդդիմադիրներին հետևելու համար: Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ  նման հայտարարությամբ է հանդես եկել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին:

Նրար խոսքերով` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարբեր գրասենյակներում նստած մասնագետները նոր արտասահմանյան տեխնոլոգիաների միջոցով հետևում են երիտասարդների և քաղաքական ակտիվիստների էլեկտրոնային խոսակցություններին և սոցիալական ցանցերի էջերին:

«Երիտասարդների և իրենց բարեկամների կատարած գրառումների պատճառով նրանց հետապնդում են: Նախագահի աշխատակազմի հրահանգով ակտիվիստների ծնողներին և ընտանիքի այլ անդամներին ազատում են աշխատանքից: Նրանցից խլում են առևտրային օբյեկտներ և երբեմն ենթարկում են քրեական հետապնդման», - նշում է Հասանլին:

Միասնական թեկնածուն անդրադարձել է նաև Ադրբեջանում քաղբանտարկյալների թեմային` նշելով , որ նրանք երիտասարդանում են բնակչության աճի հակառակ համամասնությամբ: OTV-ի ուղիղ եթերով հեռարձակված նախագահական թեկնածուների հեռուստաբանավեճի ընթացքում տեղի ունեցած սկանդալի մասին խոսելիս Հասանլին նշել է, որ Ադրբեջանի իշխանությունն այնքան վատ վիճակում է, որ չի կարող տանել նույնիսկ հակառակորդի վեց րոպեանոց ելույթը:

Ջամիլ Հասանլին OTV-ի եթերում կատարվածն անվանել է սպասելի. «Որոշ նախագահական թեկնածուներ իշխանության կործանիչ գործունեության բաղկացուցիչ մասն են կազմում: Ըստ ռազմավարությանն` իրական ընդդիմությունը միշտ թիրախ է հանդիսացել, իսկ ընտրողները տեղյակ չեն եղել իրական դրությունից»:

Նա նաև ճիշտ չի համարել կլոր սեղանի շուրջ բանավեճ անցկացնելու ձևաչափը: Գործակալությունը նշում է, որ Հասանլին այս մասին հայտարարել է նաև ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության հետ հանդիպման ընթացքում: Իր խոսքերով` «REAL» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին ընտրություններին մասնակցելու և միևնույն ժամանակ Հաֆիզ Հաջիևին որպես նախագահական թեկնածու գրանցվելու արգելքի պատվիրատուները աշխատում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմում:

«Մեզ հայտնի է, թե կոնկրետ որ սենյաներում են նստած այդ պատվիրատուները: Այնտեղ, ի դեպ, Հաֆիզ Հաջիևի թեկնածության առաջադրման վերաբերյալ միասնական կարծիք չի եղել», - նկատել է Ջամիլ Հասանլին: Իր կարծիքով` Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի` իր նոր թեկնածուին առաջադրելու փաստը պատռեց իշխանության և նրա կողմնակիցների ընտրական քաղտեխոնոլոգիան:

Իր խոսքերով` եթե Ադրբեջանում լիներ անկախ հեռուստատեսություն, որի միջոցով մեկ ամսվա ընթացքում քարոզչություն տարվեր, ապա գործող ռեժիմը կտապալվեր. «Դա ապազգային փտած ռեժիմ է: Այդ ռեժիմը շահույթ է ստանում նույնիսկ ժողովրդի ողբերգության հաշվին»: Հասանլին կարծում է, որ ներկայիս ռեժիմը ցանկանում է Ադրբեջանը նմանեցնել Հյուսիսային Կորեային:
Ազգային խորհրդի թեկնածուն իշխող «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունն անվանել է ապազգային: Նա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իշխող կուսակցությունը կառավարման կոմունիստական մեթոդներ է օգտագործում և երկիրը տանում է դեպի միակուսակցականություն: Այդ կուսակցությունը հասարակության մեջ տեղ չունի: Այն կտապալվի գործող իշխանության հեռանալուն պես», - կարծում է Հասանլին:

Իր խոսքերով` ներկա պահին պայքար է ընթանում ընդդիմության և իշխանության, ազգային և ապազգային ուժերի միջև: «Այս ռեժիմը մարդկանց կաշառակերության է մատնում դեռ մինչև ծնվելը: Նույնիսկ մահանալիս մարդ գերեզմանոցում տեղի համար կաշառք է տալիս», - ասել է Հասանլին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ. հոկտեմբերի 9-ին:

Նախորդ նախագահական ընտրությունները կազմակերպվել էին 2008թ. հոկտեմբերի 15-ին: 2003թ. սկսած գործող նախագահ Իլհամ Ալիևն այդ պաշտոնում արդեն երկրորդ ժամկետն է անցկացնում: 2009թ. մարտին Ադրբեջանում հանրաքվե է կազմակերպվել Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով: Ըստ այդ փոփոխությունների՝ միևնույն անձը կարող է նախագահական պաշտոնը զբաղացնել ավելի քան երկու իրար հաջորդող ժամկետով: Եվրոպայի Խորհրդի Վենեցիայի հանձնաժողովն այդ կապակցությամբ ասել է. «Մեկ անձին նախագահի պաշտոնում բազմիցս ընտրվելու հնարավորություն տալը գնահատվում է որպես ժողովրդավարության զարգացման գործում մեկ քայլ հետ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}