Այսօր Երևանում համերգով հանդես կգա Էդուարդ Կունցը
Այսօր` Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը Արամ Խաչատրյանի անվան համերգային դահլիճում Էդուարդ Կունցը հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյան:
Համերգի կազմակերպիչներն են Միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների խումբ ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը (ԳՊՄ կամ Ընկերություն) և ՀՀ Մշակույթի նախարարությունը:
Համերգը կսկսվի Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգի կատարմամբ: Համերգային ծրագրում կհնչեն համաշխարհային դասականների և անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Աշխարհահռչակ դաշնակահար Էդուարդ Կունցի համար ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հարուստ ծրագիր է պատրաստել: Բացի համերգից նա նաև վարպետության դաս կանցկացնի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների համար: Էդուարդ Կունցը ուրախ է հանդես գալ երաժշտասեր հանդիսատեսի առջև, ինչպես նաև իր գաղտնիքները կիսել երիտասարդ սերնդի երաժիշտների հետ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի քսանմեկին, «Ռեսուրսներն ի բարօրություն» սոցիալական կորպորատիվ պատասխանատվության ծրագրի շրջանակներում, այն ռեգիոններում որտեղ ԳեոՊրոմայնինգը գործունեություն է իրականացնում, ակտիվորեն իրականցնում է նաև մշակութային ծրագրեր:
«Մենք ուրախ կլինենք համերգին ողջունել ամբողջ հանրապետությունից և եվրոպական երկրներից ժամանող հյուրերի: Մենք ուրախ ենք նպաստել Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանը ամենատարբեր` գործարարության, կրթության և մշակույթի ոլորտներում: Մենք համոզված ենք, որ սոցիալական առաքելության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարևոր գործոն է մեր ընկերության հաջող զարգացման համար»,- նշում է ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ Սիման Պովարենկինը:
«ԳեոՊրոՄայնինգը ավանդաբար աջակցում է Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, Հայաստանում ընկերությունը ակտիվորեն օգնում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին, որը մեծ ժողովրդականություն է վայելում և որտեղ բեմադրվում են ռուս և հայ դրամատուրգների ստեղծագործությունները: ԳեոՊրոՄայնինգը նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հանրապետությունում ռուսերեն լեզվի ուսուցման գործընթացին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում