«Ժառանգության» թեկնածուն չի ընդունում ՀՅԴ առաջարկը. «Ընտրությունները բոյկոտելն է ջուր լցնում իշխանության ջրաղացին»
«Մենք հարգում են ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեի դիրքորոշումը, սակայն մենք համաձայն չենք այն ձևակերպումների հետ, որ ընտրություններին մասնակցությունը լեգիտիմացնում է այս իշխանությանը և կամ որ ընտրությունները կարելի է համարել հերթական ֆարս»,-արձագանքելով ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեի` ոչ իշխանական թեկնածուին ուղղված առաջարկին, Panorama.am-ին այս մասին հայտնեց թիվ 387 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի` Սամվել Հայրապետյանի մամուլի խոսնակ Դավիթ Հակոբյանը, ավելացնելով, որ դա Ս. Հայրապետյանի շտաբի պաշտոնական տեսակետն է:
Հիշեցնենք, որ ՀՅԴ մարզային կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի Սյունիքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ընտրություններում չի սատարելու որևէ թեկնածուի, ապա առաջարկել էր ընտրողներին չմասնակցել քվեարկությանը, իսկ ոչ իշխանական թեկնածուին ինքնաբացարկ հայտարարել, զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց և թվացյալ մրցակցություն ստեղծելուց:
«Ընդհակառակը` ընտրություններին չմասնակցելն ու բոյկոտելն է ջուր լցնում իշխանության ջրաղացին: Կոչ ենք անում բոլոր ընտրողներին մասնակցել ընտրություններին ու քվեարկել իրենց խղճի մտոք»,-շտաբի դիրքորոշումը փոխանցեց Դ. Հակոբյանը:
Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություններ կկայանան սեպտեմբերի 29-ին: Այս պահին մրցապայքարը շարունակում են երկու թեկնածուներ` Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Արմեն Կարապետյանն ու «Ժառանգության» կողմից առաջադրված Սամվել Հայրապետյանը: Քարոզարշավը կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը:
Թիվ 38-ում լրացուցիչ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ այստեղից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանը` Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպից ու նրա պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սյունիքի մարզպետ:
Նախորդող հրապարակումներ`
Սամվել Հայրապետյանի թիմը կպատասխանի ՀՅԴ-ի առաջարկին
Թիվ 38. ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն առաջարկում է «Ժառանգության» թեկնածուին ինքնաբացարկ հայտնել
Թիվ 38. «Ժառանգության» թեկնածուն խախտումների մասին ենթադրություններ անել չի ցանկանում
Հայրապետյանի թիմը վստահ է. Իրենց թեկնածուն է պատգամավոր դառնալու
Թիվ 38-ում առաջադրված Հանրապետական թեկնածուն գտել է սյունեցիների վստահությունը շահելու ձևերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները