Ա. Նավասարդյան. Քաղաքականության մեջ հնարավոր չէ կատեգորիա չկա
«Այսօրվա կյանքը, աշխարհաքաղաքական պահանջներն են ասում, որ Ռուսաստանի հետ պետք է հնարավորինս մոտ լինենք հիմնականում այն առումով, որ եթե սիրիական պատմությունը շարունակվի, միակ դիմակայող ուժը կարող է լինել հենց Ռուսաստանը»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նա կրկնեց, որ պետք է լինել Ռուսաստանի հետ, բայց երբեք չկարծել, որ այս դեպքում չպետք է լինել Եվրոպայի հետ: «Պետք է այս գործընթացները զուգահեռ լինեն,- ընդգծեց դիվանագետը, ապա հավելեց,- քաղաքականության մեջ հնարավոր չի, չի կարող լինել կատեգորիաներ չկան: Կա բանակցային գործընթաց, որից կախված է խնդիրների ելքը: Մեր շնորհքն է»:
Ա. Նավասարդյանի դիտարկմամբ, Ռուսաստանը ճնշումներ է գործադրել Հայաստանի վրա, քանի որ իր համար սա «կյանքի ու մահու հարց է». «Ռուսաստանը ձգտում է ինտեգրացիոն համակարգ ունենալ, իսկ Հայաստանն այս դեպքում շատ կարևոր է Ռուսաստանի համար»:
Նրա խոսքով, հայկական դիվանագիտության սխալն այն է եղել, որ Մաքսային միության փաստաթուղթը չներկայացրեցին հանրությունը, թույլ չտվեցին կարդալ, կարելի էր հանրաքվե հրավիրել: