Ադրբեջանում ընդդիմությունը նախագահական ընտրությունների նախաշեմին բողոքի ակցիա է անցկացրել
Ադրբեջանում ընդդիմությունը նախագահական ընտրությունների նախաշեմին բողոքի ակցիա է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ի եվրոպական ծառայությունը:
«Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններն անվանել է «պայքար հանուն մեր հայրենիքի, մեր ապագայի, մեր երեխաների և ամբողջ ժողովրդի»:
«Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավարի տեղակալ Հասան Քարիմովը նշել է, որ ոստիկանությունն արգելել է ընդդիմության մի շարք աջակիցների բողոքի ակցիային մասնակցել՝ արգելափակելով ճանապարհները:
Բողոքի ակցիան եզրափակվել է կառավարությանն ուղղված մի շարք պահանջներով, այդ թվում քաղբանտարկյալների ազատ արձակում և ստեղծել նորմալ պայմաններ նախագահի թեկնածուների համար:
Ցուցարարները նաև նշել են, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը պետք է դադարեցնի օգտագործել իշխանական ռեսուրսները՝ իր նպատակներն իրականացնելու համար:
Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմակերպած հանրահավաքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Յասամլի թաղամասի մարզադաշտում։
Իսկ հիմնական ընդդիմադիր թեկնածուն Քամիլ Հասանլին է:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից ընդառաջ հեռուստաբանավեճն ընդհատվել է այն բանից հետո, երբ ինը թեկնածուներից մեկը՝ Ժամանակակից Մուսաֆաթ կուսակցության անդամ Հաֆիզ Հաջիևը ընդդիմության հիմնական ներկայացուցիչ Քամիլ Հասանլիի ուղղությամբ ջրով շիշ է նետել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա