Բուշեհրի ատոմակայանի շահագործումը ժամանակավորապես հանձնվել է իրանցի մասնագետներին
«Բուշեհրի ատոմակայանի շահագործումը ժամանակավորապես հանձնվել է իրանցի մասնագետներին»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի և էներգետիայի նախարար Համիդ Չիթչիանի մասնակցությամբ տեղի է ունեցել Բուշեհրի ատոմակայանի ժամանակավոր շահագործման մասին հուշագրի ստորագրման արարողությունը:
Ալի Աքբար Սալեհին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ատոմակայանը 2 տարի երաշխիք ունի. Եթե սարքավորումները որևէ թերություն ունեցան, ապա համաձայն պարտավորության՝ ռուսական կողմը դրանք կվերանորոգի:
Ըստ այդ հուշագրի՝ Բուշեհրի ատոմակայանը իրանցի մասնագետների տնօրինմանն է հանձնվում 14 օր ժամկետով: Եթե այդ ընթացքում ռեակտորի հետ որևէ բան պատահեց, ապա ատոմակայանը մշտական շահագործման չի հանձնվի իրանցի մասնագետներին:
Նկատենք, որ Բուշեհրի ատոմակայանի շինարարության մեկնարկը տրվել է Մոհամմադ Ռեզա Փահլավի շահի օրոք 1975թ. սկզբնական շրջանում դրա շինարարությամբ զբաղվում էր գերմանական մի ընկերություն, սակայն 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո ատոմակայանի շինարարությունը դադարեցվեց, իսկ որոշակի ժամանակ անց Ռուսաստանի աջակցությամբ ավարտին հասցվեց շինարարությունը և այս տարի արդեն պաշտոնապես հանձնվեց շահագործման:
Նախորդող հրապարակում՝
Իրանի միջուկային ծրագիրը մեկնարկել է Միացյալ Նահանգների անմիջական օժանդակությամբ. Իրանագետի մեկնաբանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան