Քաղաքական 20:10 23/09/2013

Ալեքսանդր Ֆոմենկով. Վարակված եմ եղել հայատյացությամբ. Իլհամ Ալիևը գիտակցված հայատյացություն է սերմանում

 Այսօր հայատյացությունն Ւլհամ Ալիևի և իր թիմի քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում, սակայն Ալիևին Ադրբեջանի կազմում գտնվող Ղարաբաղ պետք չէ: Այդ մասին գրված է «Kavpolit.com» կայքում հրապարակված Ալեքսանդր Ֆոմենկովի հոդվածում, որտեղ հեղինակը նշում է, թե տարիներ շարունակ Ղարաբաղի հարցում պաշտպանել է Բաքվի դիրքորոշումը, և ինքը ևս վարակված է եղել հայատյացությամբ:

Հեղինակը նաև հիշատակում է 2013թ. սեպտեմբերի 18-ին կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը: Ալեքսանդր Ֆոմենկովը նշում է, որ Իլհամ Ալիևը խոսում էր ոչ միայն Ղարաբաղը և սահմանամերձ շրջանները «վերադարձնելու» մասին: Պարզվում է` Ադրբեջանին միայն այդ տարածքները չեն բավականացնում: Հոդվածում մեջբերված են Իլհամ Ալիևի խոսքերը. «Մեր պատմական հողերը Իրևանի խանությունը (ադրբեջանական անվանում – խմբ.), Գեյչինի, Զանգեզուրի մահալները: Կգա ժամանակը, երբ կապրենք նաև այնտեղ: Ես հավատում եմ դրան, վստահ եմ դրանում: Այս նպատակին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրը պետք է ջանք գործադրի, մեզանից յուրաքանչյուրը պետք է սեփական գործերով մոտեցնի այդ սուրբ օրը»:
Հեղինակն այդ կապակցությամբ հարցադրում է կատարում. «Պարոն նախագահ, իսկ ի՞նչ եղավ ՄԱԿ-ի կողմից ընդունված ԽՍՀՄ-ի բեկորների սահմանների անձեռնմխելիության ճանաչման մասին ելույթներին: Չէ՞ որ միջազգային հասարակությունում Հայաստանին ընդունել են նույն սկզբունքների համաձայն, ինչ որ Ադրբեջանին»:

Ալեքսանդր Ֆոմենկովը նշում է, որ այդ հարցը չէր ուղղի Ալիևին, եթե խոսքը միայն Ղարաբաղի մասին լիներ, սակայն Իլհամ Ալիևն ուղղակիորեն հայտարարել է Հայաստանի տարածքի մի մասի հանդեպ ունեցած իր հավակնությունների մասին: Ընդ որում` հեղինակն ընդգծում է, որ Ռուսաստանում դժվար կլիներ գտնել մեկ այլ ռուս, ով ամենուր այդպես պաշտպաներ Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում ինչպես ինքը: Ֆոմենկովը նաև նշել է, որ 15 տարի «Ադրբեջանով է ապրել», և բազմիցս նշել է, որ պատերազմի դեպքում կմեկներ Բաքու և այնտեղ կդառնար «ռուսական իշխանությանն ուղղված նախատինք»:

Ֆոմենկովը նշում է, որ շփվել է Ղարաբաղի մարտական գործողություններին մասնակցած վետերանների հետ, սակայն այնպիսի ատելություն հայերի հանդեպ, որն այսօր թափվում է Ադրբեջանի պետական ԶԼՄ-ների կայքերից և եթերից, չի նկատել նույնիսկ այդ մարդկանց մոտ:

«Հայատյացությունն այսօր Իլհամ Ալիևի և իր թիմի քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում: Եթե ես, որ կարծես կյանքի փորձով իմաստնացած մարդ եմ, մի ժամանակ ընկել եմ այդ քաղաքականության ազդեցության տակ, ապա ի՞նչ կարելի է ասել ադրբեջանական երիտասարդության մասին: Ինչ է, միայն երիտասարդությո՞ւնն է այնտեղ վարակված այդ արատով», - գրված է հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ ադրբեջանական խորհրդարանում անդադար կոչեր են հնչում բոլոր պետական պաշտոնյաների և պատգամավորների զտարյունությունը ստուգելու համար: Այն անձինք, ում կասկածում են հայ ազգի հանդեպ համակրանք ունենալու մեջ, ենթարկվում են խիստ հասարակական հալածանքի: Դրա վառ օրինակն է հանրահայտ ադրբեջանցի գրող Ակրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի լույս տեսնելուց հետո ադրբեջանական իշխանության կողմից բարձրացված հիստերիան:
Ալեքսանդր Ֆոմենկովն ընդգծում է, որ Ադրբեջանում հենց պետական մակարդակով են հերոսացվում Ռամիլ Սաֆարովը, ով Հունգարիայում քնած հայ սպայի էր կացնահարել, և Իբադ Հուսեյնովը, ով իբր գլխատել էր հայ հրամանատար Մոնթե Մելքոնյանին: Հեղինակը նշում է, որ այդ վարկածը հերքել են շատ ադրբեջանցի զինվորականներ: Ֆոմենկովը գրում է, որ անձնապես ճանաչում է Հուսեյնովին: Նա հիշում է, թե ինչպես է Հուսեյնովի ձեռքը սեղմել տեսախցիկների առջև և Ադրբեջանի հանդեպ իր համակրանքը հայտնելով հայտարարել, որ մինչև կյանքի վերջ կպայքարի նրա շահերի համար:

Հեղինակի կարծիքով` Իլհամ Ալիևը հասկանում է, թե ինչպես է աշխարհը ընդունում Ադրբեջանում հայերի հանդեպ սերմանվող ատելությունը, ատելություն այն ամենի հանդեպ, ինչը կապված է հայերի հետ, ատելություն, որն այս երկրի իշխող վերնախավը գրեթե ազգային պաշտամունքի է վերածել: Ընդ որում` Ալեքսանդր Ֆոմենկովը նշում է. «Այսօր հայերն են, վաղը` լեզգինները և թալիշները, իսկ ո՞վ կլինի հաջորդ օրը: Եվ ինձ անհանգստացնում է այն փաստը, որ այդ բացիլով վարակված են նաև ադրբեջանական ծագում ունեցող Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ»:

«Իլհամ Ալիևը գիտակցաբար հայատյացություն է սերմանում իր երկրի քաղաքացիների և ամբողջ աշխարհում սփռված ադրբեջանական սփյուռքի մտքում ու գիտակցության մեջ», - գրում է Ֆոմենկովը` նշելով, որ հայատյացություն սերմանելով և ադրբեջանական ժողովորդի «ուղեղը լվանալով»` Ալիևի կլանը նավթ է արդյունահանում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}