Հրապարակումների հիման վրա Կոստանյանի դեմ քրգործ չի հարուցվել. հանցակազմ չկա
Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից կաշառք վերցնելու մասին լուրերի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հանցակազմ չկա և քրեական գործի հարուցումը մերժվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը:
«Քրեական գործի հարուցումը մերժվել է քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, այսինքն՝ հանցագործության դեպքի և արարքում հանցակազմի բացակայություն», -հավելեց նա:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ լրատվամիջոցները գրել էին, թե զինդատախազը կաշառք է վերցրել Սուրիկ Խաչատրյանից, և Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում զինդատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով սեպտեմբերի 11-ից սկսել էին նյութեր նախապատրաստել զինդատախազին կաշառք տալու մասին հրապարակումների հիման վրա:
Կարդացեք նաև`
Զինդատախազին կաշառք տալու մասին հրապարակումների հիման վրա նյութեր են նախապատրաստվում