Հրայր Թովմասյանը հրաժարական չի տա
Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստներից մեկը իր ֆեյսբուքյան էջում գրառել էր, որ իր հավաստի աղբյուրները պնդում են, որ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «մոտակա ժամերի ընթացքում» հրաժարականի դիմում է ներկայացնելու: Այդ մասին գրառումը ակտիվորեն տարածել են նաև լրատվամիջոցները:
Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանելով տեղեկությունը, ԱՆ մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը ասաց, որ դա սուտ է և իրականությանը չի համապատասխանում: «Ապատեղեկատվություն է: Նախարարությունը հերքում է այդ մասին լուրերը: Որևէ մեկի հերթական վառ երևակայության արտահայտություն», -փոխանցեց Քալանթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում