Մենենդեսը պատասխանել է Հիտլերին. «Ես եմ հիշում»
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը մասնակցել է Գլենդելի Երիտասարդական կենտրոնում Հայոց անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկյան «Ասբարեզ» ժուռնալիստների ակումբը:
Մենենդեսն իր ելույթում հիշեցրել է հայ ժողովրդի հերոսական տոկունության մասին, ովքեր 1918թվականին զենքը ձեռքներին պաշտպանել են իրենց հայրենիքը՝ հաստատելով Հայաստանի անկախ Հանրապետություն և տարիներով լինելով Սովետական ղեկավարության ներքո, մեկ անգամ ևս ազատ ապրելու հարցում իրենց կամքն արտահայտել:
Մենենդեսը նաև նշել է, որ եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ն միանա Եվրամիությանը և 19 երկրներին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա հիշեցրել Հիտլերի հայտնի խոսքերը, «Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»,
Եվ ի պատասխան նշել. «Ես եմ հիշում»:
Իր հերթին ԱՄՆ-ում ՀՅԴ Արևմտյան Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը նշել է. «Մենք հիմա հասկանում ենք, որ անկախությունը մեկ օրվա հատուկ իրադարձություն չէ և այն մի գործընթաց է, որը պահանջում է ծանր աշխատանք և զոհաբերություն: Հայաստանի Հանրապետության անկախությունը մեր նպատակների և երազանքների շղթան է, մի շղթա, որը խորհրդանշում է մեր գաղափարներն ավելի ազատ, ավելի անկախ, ավելի արդար և ժողովրդավարական Հայաստան ստեղծելուն»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում