«Էպոսագետը» դատապարտվեց 14 տարվա ազատազրկման (Տեսանյութ)
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց ՀՀ նախագահի ընտրություններում նախկին թեկնածու, «էպոսագետ» Վարդան Սեդրակյանի դատավճիռը, որի համաձայն Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք` Սեդրակյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 305 հոդվածի հատկանիշներով՝ պետական, քաղաքական գործչի սպանություն, որն ուղղված էր նրա գործունեությունը դադարեցնելուն. այսինքն Սեդրակյանը, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը:
Դատարանում Սեդրակյանն իրեն մեղավոր չէր ճանաչել, իսկ մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը պահանջել էր Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման: