Սերժ Սարգսյան. Հայաստանն ակնկալում է դաշնակիցների աջակցությունը
Համագործակցության Շանհայի կազմակերպությունում (ՇՀԿ) դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ գծով դաշնակիցների աջակցությունը: Այս մասին այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Սոչիում ՀԱՊԿ գագաթաժողովում ունեցած ելույթում:
«Ցանկանում եմ հաստատել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության աջակցման գործում մեծ ներդրում ունեցող Համագործակցության Շանհայի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու Հայաստանի հետաքրքրվածությունը: Այս հարցում ակնկալում եմ ձեր աջակցությունը»,- նշել է հանրապետության ղեկավարը:
ՇՀԿ-ն 2001 թվականին հիմնադրված տարածաշրջանային կազմակերպություն է, որի անդամներ են հանդիսանում վեց երկրներ. Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Ուզբեկստան: Եվս հինգ երկրներ` Աֆղանստանը, Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան և Պակիստանը, կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն, իսկ Բելառուսը, Թուրքիան և Շրի Լանկան «երկխոսության գործընկերոջ» կարևգավիճակ ունեն:
Հայաստանը մտադրություն է հայտնել կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալ: Նախորդիվ հայտարարվել էր , որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաև Չինաստանի օժանդակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում