Ադրբեջանը ներել է Ալեքսեյ Միտրոֆանովին
Ադրբեջանը հայտնի «սև ցուցակը» կրճատել է մի քանի անունով: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը:
Ըստ աղբյուրի` «սև ցուցակը» կրճատվել է 4 հոգով. ցուցակից հեռացվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, «Голоса Америки» թերթի մոսկովյան բյուրոյի ղեկավար Ջեյմս Բրուքը և Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողներ Իվան Բենովիչը և Նիկոլաս Բոնդրուն:
Վերոնշյալ անձինք, ըստ «ԱՊԱ» գործակալության, դիմել էին Ադրբեջանի կառավարությանը և հայտարարել էին, որ զղջում են առանց Ադրբեջանի թույլտվության ԼՂՀ այցելելու համար:
Պետդումայի պատգամավոր Միտրոֆանովը «Vesti.az» պարբերականին հայտնել է, որ իսկապես դիմել է Ադրբեջանի իշխանություններին իր անունը «սև ցուցակից» հեռացնելու խնդրանքով: Ըստ աղբյուրի` Միտրոֆանովն ասել է, որ դիմել է «ադրբեջանական ղեկավարության իմաստությանն ու բարյացակամությանը»:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ադրբեջանի ԱԳՆ-ն ցուցակ հրապարակեց, որտեղ նշված էին 300-ից ավելի արտասահմանցիների անուններ ԼՂՀ այցելելու համար: Ցուցակում նշված են բազմաթիվ լրագրողների, քաղաքական-հասարակական գործիչների և արվեստի աշխարհի հայտնի ներկայացուցիչների անուններ: «Սև ցուցակի» անդամներին արգելվում է այցելել Ադրեջան: Ադրբեջանի ղեկավարությունը հետագայում հայտարարեց, որ ներում կշնորհի և ցուցակից կհեռացնի այն անձանց անունները, ովքեր բացատրագրով և ներողության խնդրանքով կդիմեն Ադրբեջանի համապատասպան մարմիններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա