Հասարակություն 15:11 24/09/2013

Գարեգին Բ. Այսօր Եկեղեցին ազատ գործելու և բարեփոխումներ իրականացնելու մեծ հնարավորություններ ունի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, այսօր սկսվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը` մասնակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի: Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու 75 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 62-ը:

Ժողովի բացման արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի ուղերձից հետո ժողովականներին եպիսկոպոսաց ժողովի առիթով դիմեցին Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Նորին Սրբություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Եպիսկոպոսաց ժողովի առիթով: Այն տրամադրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Գերաշնորհ Հայրեր.
Հոգու բերկրությամբ ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նշանավոր օր է այսօր բոլորիս համար: Առաջին անգամ Եպիսկոպոսաց ժողով է գումարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ, որը, հավատում ենք, պիտի դառնա նոր հանգրվան մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման ճանապարհին:

Գոհություն և փառք ենք մատուցում Տիրոջը, որ Եպիսկոպոսաց այս ժողովի գումարումով շնորհն է պարգևում Մեզ եղբայրական ոգով Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և մեր Եկեղեցու եպիսկոպոսաց ողջ դասի հետ քայլելու դեպի եկեղեցական մեր կյանքի զորացման ու պայծառացման հորիզոններ: Ուրախ ենք, որ Եպիսկոպոսաց ժողովն իր ներկայությամբ պատվում է Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սարգսյանը` կրկին հավաստելով Հայ Եկեղեցու առաքելությանը սատարելու, մեր Եկեղեցու և հայրենի պետության հարաբերությունները արդյունավորելու գործում իր պատրաստակամությունը: Ողջունում ենք նաև մասնակցությունը ժողովին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:

Սիրելի հոգևոր հայրեր, այսօր մենք մեկտեղվել ենք հոգևոր-եկեղեցական մեր կյանքի առավել բարեկարգության տեսլականով, որի մարմնավորման համար կարևոր առաքելություն ունի Եպիսկոպոսաց ժողովը` ի մասնավորի ծիսական, կանոնական և դավանաբանական հարցերի ուսումնասիրման և սահմանումների բանաձևման գործում: Եպիսկոպոսը Աստծո տնտեսն է, ասում է սուրբ Պողոս առաքյալը (Տիտ. 1.7), և «խնամ տանի Եկեղեցւոյ, որ է քաղաք Աստուծոյ», հավելում է սուրբ Գրիգոր Տաթևացի մեծ վարդապետը:

Այս պատասխանատվությամբ Եպիսկոպոսաց սույն ժողովը պիտի քննարկի և որոշումներ կայացնի Մկրտության ծեսի և սրբադասման կանոնի և այս համատեքստում` Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման օրակարգային հիմնական հարցերի վերաբերյալ: Մկրտության ծեսի միօրինակության ապահովման և Սրբադասման կանոնի հաստատման ուղղությամբ հետևողական աշխատանք են իրականացրել Ամենայն Հայոց Հայրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համատեղ հանձնախմբերը` հանգամանալից կերպով ուսումնասիրելով պատմական հիմքերը, ներկա իրավիճակն ու ժամանակի պահանջները, նաև` հավատացյալ մեր հոտի ակնկալիքները: Մեր բարձր գնահատանքն ենք բերում Կանոնական, Սրբադասման և Ծիսական հանձնախմբերի ատենապետերին և անդամներին` իրենց նախանձախնդիր աշխատանքի համար: Ժողովը կարևորությամբ անդրադարձ է կատարելու նաև մեր Սուրբ Եկեղեցուն հուզող այլ խնդիրների ու մարտահրավերների:

Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինը և հավատացելոց հավաքականությունը լինելով, նաև ժամանակների մեջ գործող կառույց է և իր առաքելության ճանապարհին զգում է բարեկարգման և բարեփոխումների անհրաժեշտությունը: Պատմության մեջ մեր Հայրենիքի տրոհումները, քաղաքական բարդ հանգամանքներում մեր ժողովրդի համար ստեղծված դժվարին կացությունները, աղետները, կոտորածներն ու ցեղասպանությունը, աստվածմերժության խորհրդային տարիները թույլ չեն տվել ըստ անհրաժեշտության զբաղվելու եկեղեցական բարեկարգության հարցերով: Գտնվելով տարբեր պետությունների կազմում` մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռները գործել են հաճախ տարբեր, երբեմն` պարտադրված կանոնակարգերով:

Օսմանյան կայսրության տիրապետության ներքո Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունները առաջնորդվել են Ազգային Սահմանադրության դրույթներով, իսկ Ռուսական կայսրության իշխանության ներքո Ամենայն Հայոց Հայրապետությունը` Պոլոժենիայով: Մեր Եկեղեցու կյանքը և վարչական գործունեությունը ներազդվել են այս պայմաններից` տեղի տալով հաճախ տարակարծությունների ու շփոթմունքների: Աննպաստ այսպիսի իրավիճակներում բարեկարգման ծրագրերը, որոնք մեր Եկեղեցու կյանքում օրակարգային են ավելի քան մեկ դար, հետաձգվել են կամ միայն մասամբ կարգավորվել: Խորհրդային իշխանության տարիներին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև ստեղծված լարված հարաբերությունները, որ հանգեցրին պառակտման և վարչական բաժանումի, նույնպես պատճառ հանդիսացան բարեփոխումների գործընթացի հապաղման: Այսօր անկախ է մեր Հայրենիքը, և Եկեղեցին ազատ գործելու և բարեփոխումներ իրականացնելու մեծ հնարավորություններ ունի` հաղթահարելու համար մեր առջև ծառացած համաեկեղեցական հիմնախնդիրները:

Գոհություն Աստծո, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին այսօր ի սփյուռս աշխարհի հոգևոր վերազարթոնք է ապրում: Մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքը վերընձյուղվում է, խմորվում Ավետարանի լույսով` ամրորեն խարսխվելով հայրերի հավատքի, սրբազան ավանդության, կրոնական իմացության ու գիտելիքի վրա: Ձեռքբերումներ ունենք հոգևորականների ուսյալ նոր սերնդի պատրասման, եկեղեցաշինության, Ավետարանի քարոզության զորացման, քրիստոնեական կրթության ու դաստիարակության առաքելության մեջ: Այս հաջողություններով հանդերձ մեր առջև հառնած են ներեկեղեցական չլուծված բազում հարցեր, ինչպես նաև` խնդիրներ, որոնք հետևանք են եկեղեցական իրավունքի, մեր Եկեղեցու կանոնական սկզբունքների վրա հիմնված օրենքների ու կանոնադրությունների բացակայության, ինչը շատ անգամ տեղիք է տալիս թյուրըմբռնումների ու կամայականության դրսևորումների` դժվարացնելով ու բարդացնելով ցանկալի առաջընթացը եկեղեցական մեր կյանքի: Մեր Սուրբ Եկեղեցու գործունեությունն ու կյանքը կանոնակարգելու համար անհրաժեշտ պայման է կանոնավորապես գործող դարձնել համաեկեղեցական-ժողովական մարմինները և ստեղծել սահմանադրություն` եկեղեցական կառույցների, Նվիրապետական Աթոռների իրավասությունները, գործունեությունն ու փոխհարաբերությունները սահմանող:

Մեր Եկեղեցու կյանքը վերելքի պիտի առաջնորդեն նաև` ծիսա-արարողական ոլորտի բարեփոխումները, հոգևոր-կրթական և քրիստոնեական դաստիարակության ասպարեզներում` ուսուցման արդյունավետ միջոցների ու կերպերի կիրառումը, մեր հայրերի գործերի, ինչպես նաև` արդիական մտածողությամբ մեր Եկեղեցու վարդապետությանը հարազատ աստվածաբանական նոր աշխատությունների հրապարակումը: Ժամանակի հետ մեր Եկեղեցու ընթացքը համաքայլ պահելու և մեր ժողովրդին հստակ կողմնորոշում ապահովելու համար հարկ է մշակել և հաստատել ընկերային, բարոյական հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների, գիտական նորարարությունների, գլոբալիզացիայի և նրանից ծագող երևույթների վերաբերյալ Հայ Եկեղեցու սոցիալական հայեցակարգը:

Տեղեկացնենք, որ այս նպատակով ամիսներ առաջ Մայր Աթոռում հաստատել ենք առանձին գրասենյակ: Եկեղեցին հուզող խնդիրների և անհրաժեշտությունների շարքում կուզենք հավելել նաև, որ շարունակում են խիստ պահանջ մնալ նոր սերնդի հոգևորականաց պատրաստությունը, եկեղեցիների կառուցումը, մեր հնագույն վանքերի ու եկեղեցիների նորոգությունը և վանական կյանքի կազմակերպումը: Այս ամենի իրագործման համար անհրաժեշտ են ազգիս համատեղ ջանքերը` հավատացյալից, հովվից մինչ հովվապետ:

Հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու դերը իրապես բացառիկ է մեր ժողովրդի կյանքում, որը վկայված է պատմությամբ և այսօր արդարորեն ամրագրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ: Մեր Եկեղեցին ներշաղախ տիրավանդ իր կոչմանը` դարերի բովում առկայծ է պահել մեր ժողովրդի հոգում ազատության սերը, հայրենի պետականության տեսիլքը` հանդիման բազում վտանգների ու նեղությունների: «Վասն հաւատոյ»-ն եղել է նաև «վասն հայրենեաց» ու դարձել խորհուրդը մեր ինքնության և հարատևության: Այս գիտակցությամբ ու ոգով, ինչպես անցյալում, այնպես և այսօր, մեր Եկեղեցին ամեն կարելիությամբ մասնակից է հայրենի պետականաշինության նվիրական գործին: Այսօր բարեփոխման ընթացքների հետ Հայրենիքում տակավին առկա են հոգսեր, դժվարություններ:

Հայրենաբնակ մեր ժողովուրդը դեռևս շարունակում է ապրել շրջափակման և փխրուն խաղաղության պայմաններում: Դեռ չեն հաղթահարվել աղքատությունն ու գործազրկությունը, մտահոգիչ է արտագաղթը: Այս հրամայականների առջև պարտքի ու պատասխանատվության մեր բաժինն ունենք` համախմբելու մեր ժողովրդին ու նեցուկ լինելու մեր պետությանը դժվարին խնդիրների լուծման գործում: Եկեղեցական մեր կառույցների առավել կազմակերպմամբ և միասնական աշխատանքով ավելի պիտի զորանա մեր Եկեղեցու գործունեությունը, և կարող պիտի լինենք ի Հայրենիս և ի Սփյուռս լիովին վեր հանել մեր ժողովրդի ներուժը` ի խնդիր մեր երկրի առաջընթացի ու զարգացման, տնտեսական, ընկերային դժվարությունների հաղթահարման և Սփյուռքում բարձրացող հրամայականների դիմագրավման: Հայրենիք-Սփյուռք միասնականությամբ հզոր, ամուր, անխոցելի պիտի լինի մեր Հայրենիքը, առավել պաշտպանված, ինքնավստահ և կենսունակ` հայ Սփյուռքը:

Հայրենիք-Սփյուռք միասնականությամբ արգասավոր պիտի լինեն մեր ջանքերը միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և Հայոց Ցեղասպանության դատապարտման, որի 100-ամյա տարելիցի ոգեկոչումը պիտի դարձնենք արդարության և պահանջատիրության զորեղ կոչ ողջ աշխարհին: Հայրենիք-Սփյուռք միասնականությամբ ի զորու պիտի լինենք դիմակայելու մեր ազգին պատուհասող փորձություններին, դժվարություններին ու նեղություններին, ինչպիսիք այսօր ծառացել են մեր ժողովրդի կյանքում Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Սիրիայում: Շարունակվող հակամարտության հետևանքով սիրիահայությունը այսօր էլ կրում է մեծ նեղություններ ու ծանր կորուստներ: Խաղաղության հայցով առ Տերը, կրկին Մեր հորդորն ենք բերում թեմակալ առաջնորդներին` հավատավոր մեր զավակների հետ ամեն կարելիությամբ աջակցել և սատարել սիրիահայ մեր եղբայրներին ու քույրերին` քաջալեր պահելու նրանց ոգին` դժվարությունները հաղթահարելու համար:

Մեր միասնականության բարի արդյունքներով շեն ու պայծառ պիտի պահենք Սփյուռքի հայ կյանքը, որի խնդիրներին Ձեզանից շատերը քաջատեղյակ են` անձնապես կրելով այդ մտահոգությունները: Այսօր հաճախ ենք խոսում հայ դպրոցի տկարացման, հայոց լեզվի իմացության նահանջի, հոգևոր և ազգային կյանքում երատասարդության ներգրավվածության նվազման մասին, որոնք ահագնացնում են ուծացման ընթացքները: Այսօր, երբ ունենք մեր անկախ պետականության քաջալերող իրականությունը, երբ ցեղասպանությունը վերապրած մեր ժողովրդի զավակները Սփյուռքում այլևս իբրև հարգված ու վստահելի քաղաքացի` իրենց արդար վաստակով ստեղծել են հոգևոր և ազգային կառույցներ ու հաստատություններ, պիտի ջանանք ազգային-եկեղեցական մեր կյանքը ավելիով դարձնել հարազատ աշխարհ մեր զավակաց համար: Մեր Եկեղեցին առավել արդյունավետությամբ պիտի ծառայեցնի այդ հնարավորությունները մեր ժողովրդին հավատքով, ազգային գիտակցությամբ, մայրենի լեզվի հանդեպ նախանձախնդրությամբ կենսունակ պահելու գործին: Հոգևոր արժեքներով ներշաղախ ազգային կյանքի մեջ մեր ժողովուրդը, մասնավորապես` երիտասարդությունը, պիտի գտնի իր հարցերի պատասխանները, Աստծուն հավատարիմ իր անսայթաք ուղին, իր երջանկությունը և պիտի շարունակի ապրել ազգային ինքնությամբ` իր ուժերը, իր տեսիլքները բազմապատկելով մեր ազատ Հայրենիքից առնվող զորությամբ:

Քսանմեկերորդ դարը գիտատեխնիկական առաջընթացի ու նվաճումների հետ բերել է նաև բարոյական արժեքների անկում, մարդու իրավունքների ճիշտ ընկալման աղճատում, ազգային ինքնության և ընտանեկան արժեքների խաթարում, որոնցից, ցավոք, զերծ չմնաց նաև ազգային մեր կյանքը, ինչպես Հայրենիքում, այնպես և` Սփյուռքում: Դարի հոգեզուրկ ընթացքներին, աշխարհայնացման, համահարթեցման վտանգներին պիտի կարողանանք դիմագրավել մեր ժողովրդի և հատկապես` երիտասարդության հոգում քաջարթուն պահելով սերը, վստահությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին, նախանձախնդրությունը հանդեպ մեր հայրերի սուրբ հավատքը և ազգային ավանդները: Մեր Եկեղեցին, իբրև Տիրոջ շնորհաց առատաբուխ աղբյուր, պիտի ոռոգի մեր կյանքի անդաստանները, հոգևոր լույսով նորոգի ու պայծառացնի բարեպաշտ հոգին մեր ժողովրդի և հաստատուն պահի արդարության, ճշմարտության, մարդասիրության արժեքների մեջ, որոնցով պիտի բարգավաճեն, բարիով ու բարիքով լցվեն մեր երկիրն ու համայն հայ կյանքը: Մեր առաքելությունը մեկն է` հովվել և առաջնորդել մեր ժողովրդին դեպի փրկություն, պահպանել Աստծո և հայրենյաց սիրո մեջ, որպեսզի ապրենք և հարատևենք իբրև Տիրոջ սեփական և ընտրյալ ժողովուրդ ու Եկեղեցի:

Սիրելի հոգևոր հայրեր, ահա եկեղեցական ոլորտում և ազգային կյանքում այն խնդիրները և գործունեության առաջնահերթությունները, որ ցանկացանք առանձնացնել, և որոնց վճռումն ու իրականացումը մեր Եկեղեցին Աստծո օրհնությամբ պիտի առաջնորդեն լիաշունչ և արգասավոր առաքելության: Մեր ժողովուրդը մեզ հետ է Հայ Եկեղեցու հանդեպ իր անխախտ նվիրումով, Եկեղեցին զորացնելու ջերմ զգացումով, և մեր ջանքերը արձագանք պիտի գտնեն հավատցյալ մեր զավակների հոգում` աջակցություն բերելու պատրաստակամությամբ:

Առ Աստված աղոթքով հայցում ենք Սուրբ Հոգու առաջնորդությունը Եպիսկոպոսաց ժողովի աշխատանքներին և բերում առաքյալի հորդորը. «Եղբայրներ, ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ` արդարությամբ, ինչ որ` սրբությամբ, ինչ որ` սիրով,... այն խորհեցեք:... Եվ խաղաղության Աստվածը թող լինի ձեզ հետ» (Փիլիպ© 4©8-9):
Թող Տերը խաղաղություն պարգևի աշխարհին, պատերազմական դժվարություններ կրող ժողովուրդներին, Իր բարի հայացքի ներքո անխռով պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրն ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին, անսասան` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին` Նվիրապետական Աթոռներով ու սպասավորներով, պարգևելով հոգևոր առաջընթաց ու բարօրություն:
Բարի ընթացք մեր աշխատանքներին:

Նախորդող հրապարակումներ`

Արամ Ա. «Յաջողութեան ճամբան կը սկսի ինքնաքննադատութեամբ»

Մայր Աթոռում մեկնարկել է Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը

Սերժ Սարգսյան. Այսօր առավել, քան երբևէ մեզ անհրաժեշտ է ամրացնել հոգևոր արժեքները

Ցեղասպանության զոհերը` սրբերի դասում. Եպիսկոպոսաց ժողովը կորոշի սրբադասման կարգը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}