Հայաստանը ՌԴ ռազմական գործարաններից ուղիղ գնում կատարելու շուրջ պայմանագրի կկնքի
Ըստ «Հրապարակ»-ի ԱԺ աղբյուրների, առաջիկայում Ռուսաստանի հետ մի կարևոր համաձայնագիր է վավերացվելու, որով նախատեսվում է Ռուսաստանի ռազմական գործարաններից ուղիղ գնում կատարել:
«Հայաստանը միակ երկիրը կլինի, որը Ռուսաստանի հետ նման պայմանագիր կունենա: Բելառուսի հետ նույնպես նմանատիպ պայմանագիր կա, սակայն` որոշ վերապահումներով, ինչը, Հայաստանի դեպքում բացակայում է: … Ի դեպ, նման պայմանագիր-համաձայնագրերը մեխանիկորեն մտնում են ԱԺ և փոքր օրակարգեր, ու քննարկվում ու քվեարկում են արագ ռեժիմով: Նմանատիպ ճակատագիր է սպասվում նաև Մաքսային միության պայմանագրին, որը լավագույն դեպքում պառլամենտ «կհասնի» մեկ-մեկուկես տարուց ոչ շուտ»,-գրել է թերթը: