Իրանի ԱԳՆ. Հուսով ենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցնեն առանց արտաքին միջամտության
«Հուսով ենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցնեն առանց արտաքին միջամտության»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Լրագրողի այն դիտարկանը, թե ազդակներ կան, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են միջամտել Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է. «Ակնկալելի է, որ յուրաքանչյուր երկրում ընտրությունները կանցկացվեն ներքին կանոնակարգի համաձայն՝ առանց արտաքին միջամտության. Հուսով ենք, որ Ադրբեջանում կայանալիք ընտրությունները ևս այդպես կլինեն»:
Նշենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին: Ընտրություններին կմասնակցեն 10 թեկնածու՝ ներառյալ գործող նախագահ Իլհամ Ալիևը, որը արդեն 3-րդ անգամ է առաջադրվում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան