Նախկին վարչապետը, հնարավոր է, Անգլիայում ՀՀ դեսպան նշանակվի
«Պարբերաբար ու գրեթե ամեն տարի շրջանառության մեջ է դրվում այն խոսակցությունը, թե Արմեն Սարգսյանը նշանակվելու է Անգլիայում ՀՀ դեսպան»: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս այն կրկին շրջանառվում է և միգուցե այս անգամ իրականություն դառնա:
«Արմեն Սարգսյանը 1992-1993 թվականներին մեկ անգամ արդեն այդ երկրում եղել է ՀՀ դեսպան: Եվս մեկ անգամ այդ պոստին վերանշանակվել է 2000թ. Իսկ 1996-1997թթ., ինչպես հայտնի է, մի քանի ամսով եղել է ՀՀ վարչապետը: Եվ չի բացառվում, որ նա Անգլիայում երրորդ անգամ դեսպան նշանակվի»: