Ըստ շրջանառվող լուրերի, գլխավոր դատախազ է նշանակվելու ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը
«ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի նշանակման հարցը շարունակում է մնալ հասարակական ու քաղաքական հետաքրքրությունների կիզակետում: Ու եթե նախորդ շաբաթվա վերջին ԱԺ-ում ու գլխավոր դատախազությունում համառորեն խոսվում էր (նույնիսկ պնդումների մակարդակով), որ գլխավոր դատախազ է լինելու Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանը, այնուամենայնիվ, նրա թեկնածությունը երեկ հավանական չէր համարվում: Ըստ պտտվող լուրերի՝ ապագա գլխավոր դատախազը լինելու է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, իսկ Աղվան Հովսեփյանը կգլխավորի նոր ստեղծվելիք քննչական ծառայությունը»,-գրել է «Ժողովուրդ»-ը: