Լևոն Շիրինյան. «Հայաստանի Մաքսային Միությանը անդամակցելը ճիշտ որոշում էր»
«Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը համաշխարհային տնտեսական հոսքերի մեջ աննշան է, սակայն դրա շուրջ ծավալվել է տեղեկատվական պատերազմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանի Մաքսային Միությանն անդամակցելու որոշմանը ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա նշեց, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական կենտրոն դառնալու հանգամանքը և ՆԱՏՕ-ի դեպի արևելք տարածվելը հանգեցրել է այն գործընթացներին, որոնց այսօր ականատես ենք լինում:
«ՆԱՏՕ-ն, Արևմուտքը ցանկություն ունի ընդլայնվել դեպի արևելք և ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը Ուկրաինային, Վրաստանին հանգիստ չեն թողնելու»,-նշեց Լ.Շիրինյանը:
Նրա խոսքերով, Մաքսային Միություն անդամակցելը ճիշտ որոշում էր և պետք չէ կարծել, որ եթե Հայաստանը մնա Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտում, այն չի զարգանա:
«Ռուսական միջուկային հովանոցը Հայաստանին շատ բաներից է փրկում և դա պետք է հաշվի առնել»,-ասաց քաղաքագետը:
Քաղաքագետը հավելեց, որ Ռուսաստանը քրիստոնեական արժեքների կրող է, այսօրվա ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը պահպանողական է և սիրում է մեծ ճակատամարտեր տալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում