Եգիպտական թանգարան են վերադարձվել անկարգությունների ժամանակ թալանված ցուցանմուշներից
Եգիպտոսի Ալ Մինյա քաղաքի Մալավիի ազգային թանգարան է վերադարձվել ավելի քան 400 ցուցանմուշ, որոնք գողացվել էին այս տարվա օգոստոսին անկարգությունների ժամանակ: Այս մասին հայտնում է The Art Newspaper-ը: Մասնավորապես, վերադարձվել է ցուցանմուշներ, որոնք տեղացի մի մսագործ ցանկացել է վաճառել սև շուկայում: Նա առաջին անձնավորություն է, ով ձերբակալվել է թանգարանը թալանելու գործով:
Այս թանգարանը Եգիպտոսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ամենաշատն էր վնասվել: Սեպտեմբերին թանգարան էին այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները, հայտարարել էին, որ թանգարանից կորել է 600 արտեֆակտ:
Նախորդող հրապարակում՝ ՅՈՒՆԵՍԿՕ. Եգիպտոսի ազգային թանգարանից հարյուրավոր ցուցանմուշներ են անհետացել
Եգիպտոսում ավերվել է հերթական թանգարանը. Գիտնականներն ահազանգում են
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում