Պիպոյանը նախարարության պարզաբանումը զավեշտ է որակում ու ևս մեկ մեկնաբանություն ակնկալում
Չնայած արգելքին, թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող մթերքների և հումքի ներմուծումը Հայաստան չի դադարել: Այս մասին օրեր առաջ պաշտոնապես հայտարարեց Գյուղատնտեսության նախարարությունը` հիմնավորելով, թե ինչու է ավելի քան 3 ամիս առաջ ԳՆ Սերգո Կարապետյանը հրաման ստորագրել չեղյալ համարելով այդ ապրանքների ներմուծումն արգելող որոշումը: ԳՆ-ից խոստովանեցին նաև, որ արգելող որոշումը ուղեկցող փաստաթղթերի կեղծման և այլ մեքենայությունների պատճառ է դարձել։
Հիշեցնենք, որ հենց այս գերատեսչության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է ներկրվող սննդամթերքի սահմանային վերահսկողությունն իրականացնում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նման հայտարարությունը համարում է զավեշտալի ու տարօրինակ:
«Այդ պարագայում իրենք պետք է մի պարզաբանում էլ տային, թե ինչի համար են իրենք ընդհանրապես աշխատում, եթե չեն կարողանում կեղծ փաստաթղթերը ոչ կեղծ փաստաթղթերից տարբերել»,-ասաց նա:
Նախորոդող հրապարակումներ`
Թուրքիայից բերված սննդամթերքը սահմանային հսկողության չի ենթարկվում. «Իրավասություն կա, կամք չկա»
«Հայաստանը և Թուրքիան անդամակցում են ԱՀԿ-ին. այդ պետությունները իրար նկատմամբ առևտրային սահմանափակում չեն կարող կիրառել»
Սահմանային հսկողություն. «Կարծում եմ հաղորդագրության հեղինակն էլ է վստահ, որ կամք չկա»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները