Ռուսական շուկան արդեն բաց է վրացական 95 գինեգործական ձեռնարկություների համար
Եվս 33 վրացական կազմակերպությունների Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության ծառայությունը (Роспотребнадзор) թույլատրել է ալկոհոլ և հանքային ջուր մատակարարել Ռուսաստան: Ծառայության մասնագետներն այսպիսի եզրակացության են եկել Վրաստան կատարած այցի արդյունքում: Ստուգումը անց է կացվել 2013թ-ի սեպտեմբերի 16-20 ընկած ժամանակահատվածում: Ծառայության աշխատակիցները եղել են 36 գինեգործական ձեռնարկություններում, հանքային ջուր արտադրող 6 և գարեջուր արտադրող մեկ կազմակերպությունում:
Այսպիսով, ինչպես հաղորդում է Ведомости թերթը, սպառողների իրավունքների պաշտպանության ծառայությունը թույլատրել է ալկոհոլ արտադրող 31 ընկերությունների և հանքային ջուր արտադրող 3 ընկերությունների «ներկայացնել փաստաթղթեր շշալցված ալկոհոլային արտադրանքի և հանքային ջրի պետգրանցման գործընթացի իրականացման համար»:
Այժմ իրենց արտադրանքը Ռուսաստան կարող են մատակարարել 95 վրացական գինեգործական կազմակերպություններ, 7 հանքային ջուր արտադրողներ և մեկ գարեջուր արտադրող ընկերություն:
Նշենք, որ «Բորժոմի» հանքային ջրի ներմուծումը Ռուսաստան 7 տարի ընդմիջումից հետո վերսկսվեց այս տարվա գարնանը, իսկ գինու և կոնյակի մատակարարումը` ամռանը: Ռուսական շուկան վրացական արտադրողների համար փակվել էր 2006թ-ին` երկու երկրների միջև հարաբերությունների սրման հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում