Ա.Սաֆարյան. Միայն անցած տարի ՌԴ-ից ստացված տրանսֆերտների թիվը կազմել է 1 մլրդ 440 մլն դոլար
«Արդյո՞ք կգործարկվի աբխազական երկաթգիծը Ռուսաստանի և Վրաստանի , Հայաստանի և Վրաստանի կամ Վրաստանի և Աբխազիայի երկխոսության արդյունքում. սա իսկապես շատ լուրջ հարց է: Եթե բացվի աբխազական երկաթգիծը, դա ոչ միայն կփոխի Մաքսային միության ու Եվրասիական միության վերաբերյալ տարվա խոսակցությունների որակը, այլև կունենանք մի զգացում, որ Եվրասիական մեծ տարածքում իսկապես մենք էլ կանք: Այլապես վերջին քսան տարիների ընթացքում այնպիսի կարծիք է ձևավորվել, թե Հայաստանը փակուղային երկիր է և շրջափակման մեջ է երկու կողմից»,- «Եվրասիական միությունը Հայաստանի համար. տնտեսական առավելություններն ու հասարակական երկխոսությունը» խորագրով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այսօր հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը: Ըստ բանախոսի` երկաթգծի բացումը պետք է դիտարկել ոչ միայն տնտեսական շահի տեսանկյունից, այլև քաղաքական:
Ա.Սաֆարյանը նշեց, որ Հայաստանում Մաքսային միությանն անդամագրվելու պատրաստակամության մասին հայտարարությունը բավականին բուռն հասարակական քննարկումների տեղիք տվեց, բայց դա չի նշանակում, թե միայն այս փուլն է կարևոր, և շատ կարևոր է շարունակական ճիշտ աշխատանքը նաև այն փուլում, երբ փաստաթղթային վավերացումները կլինեն.
«Հասարակությունը պետք է հասկանա, որ այս գործընթացը իր համար ձեռնտու է և անհրաժեշտ: Ես վստահ եմ, որ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը Ռուսաստանի բարեկամներն են, լավ են տրամադրված ՌԴ-ի և հետխորհրդային երկրներին: Բացի այս, 220 հազար հայեր ամեն տարի մեկնում են աշխատանքի ՌԴ, որտեղից միայն անցած տարի ստացված տրանսֆերտների թիվը կազմել է 1 մլրդ 440 մլն դոլար ու դեռ հայտնի չէ, թե որքան են նրանք ամեն տարի իրենց հետ բերում տուն վերադառնալիս»,- թվարկեց Ա.Սաֆարյանը` ընդգծելով, որ ամեն դեպքում լուրջ աշխատանք է հարկավոր տանել, որպեսզի գաղափարը հասու լինի հանրությանը, քանի որ գաղափարն էլ, ի վերջո, խաղաղություն է բերում Հայաստանին:
Նախորդիվ`
Վ.Լեպեխին. Սահման չունենալը ոչ թե խանգարում է Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին, այլ կարող է դրական դեր խաղալ
Ե.Վինոկուրով. Հարցվածների 67 տոկոսը կողմ է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները