«Աշխարհը պետք է տեսնի և հասկանա, որ ադրբեջանական կողմի ապակառոցողական դիրքորոշման արդյունքում խաղաղ բնակիչ է զոհվում»
Նախօրեին որբերգական միջադեպ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում, ինչի հետևանքով զոհվել է Այգեձոր գյուղի 26-ամյա բնակիչ Էդիկ Դալլաքյանը:
Միջադեպի առնչությամբ panorama.am-ը, մեջբերելով Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանի խոսքերը, ավելի վաղ հաղորդել էր, որ երբ գյուղացիները բժշկի հետ գնացել են վիրավորին օգնություն ցուցաբերելու, ադրբեջանցիները հարևանությամբ գտնվող հենակետից կրակ են բացել, ինչը տևել է 15 րոպե: Այս ամենի հետևանքով հիվանդանոց հասցնելու ճանապարհին Էդիկ Դալլաքյանը արնաքամ է եղել և մահացել:
Միջադեպի առնչությամբ մենք կապ հաստատեցինք ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Վերջինս նախևառաջ շեշտեց, որ այս միջադեպի հետաքննությամբ զբաղվում է ոստիկանությունը` հավելելով, որ այս և նմանատիպ այլ ողբերգական միջադեպերի հիմնական պատճառը ադրբեջանական կողմի ապակառոցողական դիրքորոշման հետևանքով փոխադարձ վստահության բացակայությունն է:
«Սա տիպիկ օրինակ է, երբ տարիներ շարունակ ասում ենք՝պետք է վստահության որոշակի մեխանիզմներ ստեղծել սահմանագծի վրա, փոխվստահության մթնոլորտ, վերահսկելի իրավիճակ լինի, որպեսզի հետաքննություն իրականացնող կառույցները կարողանան առանց խոչընդոտների կատարել իրենց գործառույթները և ցույց տան թե տվյալ իրավիճակում ով է մեղավորը: Նման մեխանիզմների, ավելի ճիշտ դրանց բացակայության պատճառով քաղաքացիական մարդն է անիմաստ զոհվում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյան
«Աշխարհը պետք է տեսնի և հասկանա, որ ադրբեջանական կողմի ապակառոցողական դիրքորոշման արդյունքում խաղաղ բնակիչ է զոհվում»,- հավելեց բանախոսը:
Նախորդիվ`
Միջադեպ սահմանին. Այգեձորի 26-ամյա բնակիչը մահացել է
Այգեձորում ականի պայթյունից բնակչի մահվան գործով նախաքննություն է ընթանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին