Այգեձորում ականի պայթյունից բնակչի մահվան գործով նախաքննություն է ընթանում
Հայ-ադրբեջանական սահմանի մոտ նախօրեին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի մասին ոստիկանությանը տեղեկացել է Այգեձոր գյուղի բժիշկը, ժամը 17:00-ին:
Բժիշկը ոստիկանության Տավուշի բաժնին հայտնել է, որ 1987 թ. ծնված Էդվարդ Դալլաքյանը գյուղին պատկանող «Նավթազի բալան» կոչվող հանդամասում, ականի վրա պայթելու հետևանքով, ստացել է «աջ ոտքի միջծնկային հատվածի տրավմատիկ ամպուտացիա» վնասվածք և մահացել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, երբ Է.Դալլաքյանը, խոզերին արոտավայրից տուն բերելու ժամանակ, գտնվել է նշված հանդամասի հայ-ադրբեջանական հենակետերի միջնամասում գտնվող ականապատված տարածքում՝ ական է պայթել, ինչի հետևանքով գյուղ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Նախորդիվ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում