Փորձագետներ. Կոնֆլիկտն առայժմ կառավարել հնարավոր է, լուծել` ոչ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի և հեռանկարների շուրջ զրուցել ենք Լոնդոնի LINKS Հակամարտությունների կարգավորման ինստիտուտի տնօրեն Դենիս Սամուտի և «Քարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի հետ:

Հեղինակավոր փորձագետներից փորձեցինք պարզել, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքի նշանակման կապակցությամբ ԱՄՆ նախագահի հայտարարությունը կարելի՞ է մեկնաբանել` որպես Մադրիդյան սկզբունքների վերակենդանացում կամ կարելի՞ է ակնկալել նոր մոտեցումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ուղղված ուղերձում մասնավորապես նշել է. «Փոխզիջումների ընդհանուր ուրվագծերը արդեն իսկ հստակեցված ունենալով՝ այժմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար նորոգված ջանքերի ժամանակն է»:

Հարցի վերաբերյալ Դենիս Սամուտը նկատեց, որ Մադրիդյան սկզբունքները շարունակում են մնալ բանակցությունների հիմք:

«Դժբախտաբար, երկու կողմերն էլ շարունակում են սեփական մեկնաբանությունները տալ սկզբունքներին, և դա օգտակար չէ: Իրականում, խնդիրը սկզբունքները չեն, այլ թե ինչպես իրականացնել դրանք: Այստեղ ահա, կարծում եմ, կա նոր գաղափարների և նախաձեռնությունների հնարավորություն: Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ավելի վճռական լինեն իրենց մոտեցումներում: Սա կարող է որոշակի ռիսկեր պարունակել, սակայն ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, նույնպես ռիսկեր է պարունակում, միգուցե, ավելի շատ»,- ասաց Դ. Սամուտը:

Թոմաս դե Վաալը հարցի շուրջ կարծիք հայտնեց, որ Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ նշանակելով` ԱՄՆ-ն ցանկանում է նոր էներգիա հաղորդել ԼՂ հակամարտության բանակցություններին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգային առաջին խնդիրը նախագահներ Սարգսյանի և Ալիևի ուղղակի երկկողմ հանդիպում կազմակերպելն է: Հաշվի առնելով յուրաքանչյուր առաջնորդի խիստ վերահսկողությունը որոշումների ընդունման գործընթացում` ոչինչ չի կարող սկսվել առանց դրա: Բայց երկուսի միջև առկա է վստահության մեծ պակաս, և երկու կողմերն էլ հայտարարել են, որ չեն ցանկանում որևէ էական նոր զիջումների գնալ հիմնարար սկզբունքների փաստաթղթի առումով: Կարծում եմ, որ Վաշինգտոնը նոր ռազմավարություն է ցանկանում, և Ուորլիքի այցը առաջին կարևոր ստուգարքն է, թե արդյոք կողմերը պատրաստ են ընդունել նոր գաղափարներ»,- նշեց Թ. Դե Վաալը:

Անդրադառնալով հարցին, թե մինչև տարեվերջ ի՞նչ փոփոխություններ կարելի է կանխատեսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, Դ. Սամուտը փաստեց, որ վերջին երկու տարիների ընթացքում շատ փոքր առաջընթաց է եղել:

«Արտգործնախարարների միջև հանդիպումները շարունակվել են, և հավանաբար, հերթական հանդիպումը տեղի կունենա մինչև տարեվերջ: Այս հանդիպումները կարևոր են կողմերի միջև հաղորդակցությունը բաց պահելու տեսանկյունից: Սակայն դա բավարար չէ: Կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները, և բարեխղճորեն` նախապատրաստեն նախագահների միջև բովանդակալից հանդիպում: Քիչ հավանական է, որ նման հանդիպում տեղի կունենա մինչև տարեվերջ, սակայն դրա նախապատրաստությունները պետք է սկսվեն անհապաղ, հաջորդ ամիս Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո»,- ընդգծեց Դ. Սամուտը:

Բանակցային գործընթացում հնարավոր փոփոխությունների մասին խոսելիս Թ. Դե Վաալը նկատեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեշտությամբ կընտրվի նախագահական ընտրություններում ևս հինգ տարի ժամկետով ու կլինի «քաղաքականապես անվտանգ, և Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը տեսականորեն կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացում նոր ջանքերի համար»:

«Այնուամենայնիվ, բանակացային գործընթացի դինամիկան հիմքում խիստ բացասական է: Թեև Մադրիդյան սկզբունքները բանակցվել են ավելի քան հինգ տարի, կենտրոնական հարցի` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկու կողմերի դիրքորոշումը գրեթե անհաշտելի է: Երկու կողմերն ակնհայտորեն համարում են, որ «ժամանակն իրենց օգտին է», և երկու կողմերն էլ չեն ցանկանում ցավոտ փոխզիջումներ, ինչը կարող է բախվել ներքին ուժեղ դիմադրության: Սա մեզ թողնում է դեմ դիմաց շարունակվող այն իրականության հետ, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է «կառավարվել», բայց դժվար թե լուծվի»,- նշեց Թ. Դե Վաալը:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում հաշվի են առնվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մտահոգություններն ու պայմանները և ի՞նչ պետք է արվի ԼՂ բնակչությանը ցուցաբերվելիք ֆինանսա-տնտեսական, սոցիալական աջակցությունն ընդլայնելու ուղղությամբ, Դ. Սամուտը պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր ամենից առաջ այդ հակամարտությունից տուժած մարդկանց խնդիրն է:

«Ես չեմ հավատում բոյկոտներին և շրջափակումներին, քանի որ այդ գործիքները հանգեցնում են կոշտ դիրքորոշումների հետագա ամրապնդմանը: Մեզ անհրաժեշտ է ավելի փոխզիջումային, ավելի ճկուն և ավելի ստեղծագործական մոտեցում, որպեսզի հաղթահարվի ներկա փակուղային իրավիճակը: Այդ իսկ պատճառով ես աջակցում եմ միջմարդկային շփումներին: Միջազգային հանրությունը պետք է ճանապարհ գտնի, որով կարողանա համագործակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ` առանց կանխորոշելու բանակցությունները: Անհրաժեշտ է չեզոք ճանապարհ, որով մարդիկ կարող են այցելել և ամեն ինչ տեսնել ինքնուրույն: Ինչպես ասացի, չեմ հավատում, որ մարդկանց մեկուսացումը կօգնի խնդրի լուծմանը: Մարդասիրական օգնության ապահովման ձևաչափը պետք է համաձայնեցվի: Կարծում եմ, որ այս հարցը պետք է բարձրացվի քննարկումների և բանակցությունների օրակարգում»,- ասաց Դենիս Սամուտը:

Հեղինակ` Նվարդ Չալիկյան
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}