ՌԴ-ն ցանկանում է, որ Հայաստանն օր առաջ ավարտին հասցնի ՄՄ-ին անդամակցելու գործընթացը
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սոչիից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը հանձնարարել է շտապ ձևավորել ՀՀ բանիմաց տնտեսագետներից և գործարարներից բաղկացած մի խումբ` գործուղելու համար Մոսկվա` Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ-ին սպասվելիք տնտեսական ռիսկերը ներկայացնելու համար:
«ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ղեկավարած այդ խումբն այսօր արդեն կմեկնի ՌԴ մայրաքաղաք, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի և ռուս փորձագետների հետ կքննարկվեն ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում ՀՀ-ի հետ միասնական մաքսային գոտու գործարկման մեխանիզմները: Հաշվի առնելով այն, թե ինչպիսի հապշտապությամբ է այդ խումբը ձևավորվել, կարելի է ենթադրել, որ ռուսները ամեն կերպ ցանկանում են օր առաջ ավարտին հասցնել ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցելու գործընթացը»: