Քրդստանի աշխատավորական կուսակցության բանտարկված անդամները փախել են թուրքական բանտից
Թուրքիայի արևելքում գտնվող բանտից փախել են Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ 18 բանտարկյալ: Հայտնում է «Ռիա Նովոստի»-ն` հղում անելով թուրքական «Hurriyet» պարբերականին:
Թերթը նշում է, որ փասխստականներին փնտրում են Բինգել քաղաքի ոստիկանությունն ու ժանդարմները: Թե ինչ ծանրության հանցագործության համար էին դատապարտված փախստականները, տեղեկություններ չկան:
Նշենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը 1987 թ.-ից թուրքական կառավարության դեմ զինված պայքար է մղում Թուրքիայի հարավ-արևելքում անկախ Քրդստան ստեղծելու նպատակով: Մինչ այս տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 40 հազար մարդ: Կուսակցությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա