«Հպարտ եմ, որ գործ ունեմ իսկապես քաջ, խիզախ և շիտակ մարդկանց հետ». Պիլարսկին շնորհավորական նամակ է հղել Քաջարանի քաղաքապետարանին
Քաջարան քաղաքի կազմավորման 55-րդ հոբելյանի կապակցությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հիմնական բաժնետեր, «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ» խորհրդի նախագահ Գյունտեր Պիլարսկին շնորհավորական նամակ է հղել Քաջարանի քաղաքապետարանին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչությունից:
Նամակում, մասնավորապես, նշած է.
«Հարգելի քաղաքապետ, սիրելի քաջարանցիներ.
«ՔՐՈՆԻՄԵՏ» ընկերությունների խմբի, անձամբ իմ և ընտանիքիս անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Քաջարան քաղաքի կազմավորման 55-րդ հոբելյանի կապակցությամբ:
Վերջին տասնամյակում, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ամենախոշոր ձեռնարկություններից մեկի` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հիմնական բաժնետերը, համոզվել եմ, որ մեր ընկերության հաջողությունները հիմնականում պայմանավորված են քաջարանցիների աշխատասիրությամբ, սկզբունքայնությամբ և մասնագիտական բարձր կարողություններով: Քաջարանցիներն իրենց մարդկային նկարագրով արդարացնում են իրենց և իմ սիրելի քաղաքի անվանումը, ես հպարտ եմ, որ գործ ունեմ իսկապես քաջ, խիզախ և շիտակ մարդկանց հետ:
Քաջարանցիների մի քանի սերունդներ իրենց անգնահատելի ավանդ են ներդրել ոչ միայն Քաջարան քաղաքի, այլ նաև մեր ձեռնարկության` ԶՊՄԿ-ի, կայացման և զարգացման գործում: Մենք միասին դժվարին ճանապարհ ենք անցել՝ չընկրկելով խոչընդոտների, անլուծելի թվացող խնդիրների, նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջ և այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ մեր համատեղ ջանքերի և Հայաստանի իշխանության ամենօրյա հոգածության շնորհիվ Քաջարանն, իրավամբ, համարվում է Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը:
Հպարտանալով մեր քաղաքի ձեռքբերումներով, համոզված եմ, որ Քաջարանի լավագույն տարիներն առջևում են: Լիահույս եմ, որ միասին կապահովենք մեր սիրելի քաղաքի կայուն և շարունակական զարգացումը: Կանենք հնարավորը, որ քաջարանցիների հաջորդ սերունդները ևս իրենց և իրենց երեխաների ապագան կառուցեն Քաջարանում` ապրելով ապահով և բարեկեցիկ կյանքով»:
«ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ» խորհրդի նախագահ,
Գերմանիայի Դաշնային Հանրապետության (Բադեն-Վյուրտենբերգ) Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս,
Ձեր բարեկամ` Գյունտեր Պիլարսկի
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով