Սաշա Բարոն Քոենին թույլ չեն տա խաղալ Ֆրեդդի Մերքյուրիի դերը
Բրիտանացի հայտնի կատակերգակ դերասան Սաշա Բարոն Քոենին թույլ չեն տալու խաղալ Ֆրեդի Մերքյուրիի դերը ռեժիսոր Թոմ Հուփերի նոր ֆիլմում: Հուփերը «Մերժվածները» մյուզիքլի և «Թագավորը խոսում է» մելոդրամային հեղինակն է, որոնք արժանացել են «Օսկարի», հաղորդում է «Նյուզռու»-ն:
Տեղեկությունն այն մասին, որ Քոենը խաղալու է Մերքյուրիի դերը, մամուլում հայտնվել էր 2010-ի սեպտեմբերին, նախատեսվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2011 թվականին:
Փորձագետների, ինչպես նաև Մերքյուրիի ընկերների կարծիքով, հայտնի կատակերգակի մասնակցությունը, ով մինչ այդ հայտնի էր դարձել ղազախ լրագրող Բորատի ու գեյ Բրունոյի դերերով, կենսագրական ֆիլմը կվերածի կատակերգության, ինչը չի մտնում ստեղծողների ծրագրերի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում