Իրանի նախագահը ճանաչել է Հոլոքոսթի փաստը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ճանաչել է հոլոքոսթը որպես պատմական փաստ և անվանել այն հանցագործություն հրեաների դեմ: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մի անգամ չէ, որ կասկածի տակ էր առել հոլոքոսթը, ինչով միջազգային հանրության դժգոհությունն էր հարուցել: Մասնավորապես, Ահմադինեժադը հայտարարում էր, որ հոլոքոսթը սուտ է, որը հիմնված է չապացուցվող ու առասպելական պնդումների վրա:
«ՌԲԿ» գործակալության հիշեցմամբ, Ռոհանին ընտրվելուց հետո Իսրայելի նկատմամբ այդքան էլ բարյացկամ վերաբերմունք չէր դրսևորել, անգամ հնչեցրել էր Իսրայելը ոչնչացնելու կոչեր` նշելով, որ սիոնական ռեժիմը մահմեդական աշխարհի հին վերքերից է, որն անհրաժեշտ է վերացնել: