Հարցազրույցներ 11:55 25/09/2013

Սերգո Կարապետյան. Անհրաժեշտ է բնատնտեսությունից անցնել արտադրական տնտեսության

Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանում պարենային անվտանգության, գյուղատնտեսության զարգացման հեռանկարներին, առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և մի շարք այլ հիմնախնդիրներին:

- Պարոն Կարապետյան, եթե կարելի է, հակիրճ ներկայացրեք ընթացիկ տարվա առկա և սպասվող ցուցանիշները գյուղատնտեսության ոլորտում:

- Նախ առիթից օգտվելով` ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս անկախության 22-րդ տարեդարձի առիթով, ցանկանալ մեր երկրին խաղաղություն, հզորություն մեր տնտեսությանը և բարեկեցություն մեր ժողովրդին: Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, օրերս Հայաստանի վիճակագրական ծառայության կողմից ամփոփվեցին տնտեսական ցուցանիշները, և գյուղատնտեսության ոլորտում հունվար-օգոստոս ամիսներին համախառն արտադրանքը կազմել է 467 մլրդ դրամ: Եվ մենք անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ունենք 7,8% աճ: Սա, իհարկե, լավ ցուցանիշ է, բայց դա մեզ չի հանգստացնում, որովհետև երբ մենք ուսումնասիրում ենք մեր առկա հնարավորությունները, կարող եմ ասել, որ կարող ենք այդ ցուցանիշները կրկնապատկել: Որովհետև մենք ունենք դեռևս չօգտագործված մեծ ռեզերվներ, և դրանց արդյունավետ, խելամիտ օգտագործման դեպքում կարող ենք հասնել լավագույն ցուցանիշների:

- Հատկապես ո՞ր ճյուղերն են լոկոմոտիվ հանդես գալիս Հայաստանում, ո՞ր մշակաբույսերը կամ անասնապահության կոնկրետ ո՞ր ճյուղերն են, որ ապահովում են աճը:

- Ընդհանրապես գյուղատնտեսության ոլորտում չի կարելի առաջնային և երկրորդային ճյուղեր առանձնացնել: Մեզ համար բոլոր ճյուղերն էլ կարևոր են, բայց հիմնական աճը մենք կարողանում ենք ապահովել բուսաբուծության ոլորտում: Որովհետև բուսաբուծությունը նախ` բազմաոլորտ է, որի մեջ մտնում են հացահատիկային կուլտուրաների արտադրությունը, բանջարաբոստանային կուլտուրաները, պտղաբուծությունը, խաղողագործությունը. այդ բոլորն այդ ոլորտի մեջ են: Եվ հենց այստեղ մենք ունենք բավականին մեծ հնարավորություններ: Մի օրինակ բերեմ: Երբ 2011թ-ին ես սկսեցի աշխատել` որպես նախարար, հենց հունվարից, առաջին ինձ անհանգստացնող փաստը չօգտագործված հողերի մեծ ծավալներն էր, և 2011թ.-ի հունվարի 1-ին այն կազմում էր մեր ամբողջ վարելահողերի 37%-ը: Պատկերացրեք, մենք ունենք ընդամենը 448 հազար հեկտար վարելահողեր, որոնց 37%-ը չի օգտագործվում: Եվ ես առաջինը ձեռնամուխ եղա այդ խնդրի լուծմանը: Շատ դրական արդյունքներ ունենք այս երեք տարիների ընթացքում, որովհետև 37%-ից այսօրվա վիճակով արդեն իջեցրել ենք 29%-ի: Այսինքն` երեք տարվա ընթացքում մենք կարողացել ենք 35 հազար հա լրացուցիչ վարելահողեր դնել արտադրության մեջ, մշակել հողերը: Եվ այն ծրագիրը, որ մենք մշակել ենք, առաջիկա տարիների ընթացքում մեզ անհրաժեշտ է հինգ տարի, որպեսզի կարողանանք մեր ամբողջ վարելահողերը կարողանանք մշակել և արդյունավետ օգտագործել: Ոչ միայն օգտագործել, այլև արդյունավետ օգտագործել, որովհետև նույն հողակտորից դու կարող ես տարբեր ծավալների բերք ստանալ` հենց հացահատիկային կուլտուրաների առումով. երբ նախորդ տարիներին ունեցել ենք 23-24 ցենտներ մեկ հեկտարից, այսօր արդեն կարողացել ենք ապահովել 31-32 ցենտներ բերք մեկ հեկտարից, իսկ հողակտորներ կան, որտեղ մենք ստանում ենք մինչև 70-80 ցենտներ:

- Դուք նշեցիք հացահատիկի դեպքում բերքատվության աճի մասին, բայց ամեն դեպքում Հայաստանում գյուղատնտեսությունը զարգանում է ինտենսի՞վ, թե՞ էքստենսիվ ճանապարհով, այսինքն` ռեսուրսներն ավելի շատ արդյունավետ օգտագործվո՞ւմ են, թե՞ աճը պայմանավորված է չօգտագործված ռեզերվների շահագործմամբ:

- Կարևորը նա է, որ ունենք երկուսի զարգացման հնարավորությունը` և էքստենսիվ, և ինտենսիվ: Ես հենց դա նշեցի, որ մենք հողակտորներ ունենք, որոնք չենք օգտագործում, դրանք կարելի է օգտագործել, և միաժամանակ ձգտում ենք բարձրացնել բերքատվությունը: Դրան նպաստեց ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը, որը մենք սկսեցինք 2011թ.-ից և շարունակելու ենք մինչև 2015թ.-ը: Այդ ընթացքում մենք Ռուսաստանից ամեն տարի գարնան և աշնան համար ներկրել ենք բարձր վերարտադրության սերմեր և տրամադրել ենք գյուղացիական տնտեսություններին: Այս տարի նույնպես ամբողջ պահանջարկը բավարարվում է: Բացի դրանից, այն նյութական ռեսուրսները, որոնք օգտագործում ենք գյուղատնտեսության մեջ, դրանք են պարարտանյութերը, թունաքիմիկատները և այլն, դրանք մենք ազատեցինք ավելացված արժեքի հարկից, և պետական ծրագրով մենք դիզելային վառելիքը և ազոտական պարարտանյութը ամեն տարի` գարնան և աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար, գյուղացիական տնտեսություններին տրամադրում ենք շատ մատչելի գներով, շուկայականից մինչև 30% ցածր գնով: Դա բերեց մեր արտադրության ծավալների ավելացմանը, տնտեսական ցուցանիշների բարելավմանը: Եվ ոչ միայն տնտեսական, այլև պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, որովհետև մենք ունենք ավելի կարևոր խնդիր` դա մեր երկրի պարենային անվտանգության խնդիրն է, որը այսօր մեր առջև ծառացած է: Տարածաշրջանում մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ թշնամիներով շրջապատված ենք, և մեզ անհրաժեշտ է մեր պարենային անվտանգության մակարդակը բարձրացնել, որն այժմ կազմում է մոտ 60%: Գլխավոր պարենային ապրանքների գծով մեր երկիրը ինքնաբավ է 60%-ով: Հիմա մենք ուզում ենք մինչև 2020թ.-ը ապահովել 80%-ով: Դրա համար մենք մշակել ենք պարենային անվտանգության ապահովման հայեցակարգ, որը մեզ համար ուղեցույց է, և ամեն տարի մենք ծրագրեր ունենք, որոնք իրականացնում ենք այդ ուղղությամբ:

-Պարոն Կարապետյան, եկեք հողերի թեման ավարտենք: Դուք նշեցիք, որ հնարավոր է եղել չօգտագործված վարելահողերի 37% տեսակարար կշիռը իջեցնել մինչև 29%: Բայց փաստ է, որ Հայաստանում կան բազմաթիվ սեփականատերեր, ովքեր ընտանիքներով բացակայում են երկրից, և դրանց մեծ մասը հենց գյուղաբնակներն են: Այսինքն` կան հողակտորներ, որոնց փաստացի սեփականատերերը երկրում չեն: Ի՞նչ լուծումներ կան այս առումով, որպեսզի այդ հողերը ևս ներգրավվեն շահագործվող հողատարածքների մեջ:

-Իհարկե, այդպիսի խնդիր կա: Մեզ հատկապես մտահոգում է Արարատյան դաշտավայրի այն հողակտորները, որոնք չեն մշակվում, որովհետև մեր ամենաբերրի հողերը հենց Արարատյան դաշտում են, հիմնականում այնտեղից ենք ստանում բարձր բերքը: Այդ ուղղությամբ օրենսդրական խնդիրը լուծված է, այդ խնդիրը վաղուց է եղել, կարգավորվում է օրենքով, բայց ոչ մի համայնք այդ քայլին չի դիմում: Հողային օրենսգրքով նախատեսված է, որ եթե մի տնտեսությունը երեք տարի նպատակային չի օգտագործում հողը, համայնքը իրավունք ունի այդ հողը վերցնել: Բայց հաշվի առնելով, որ մեր համայնքները փոքր համայնքներ են, մեկը մյուսին բարեկամ, ծանոթ, ընկեր են, չեն ուզում մեկը մյուսին վատություն անել: Բայց մենք այդ հարցը սրում ենք, և առաջիկայում այդ հարցին, իհարկե, անդրադառնալու ենք ավելի լուրջ, որովհետև կա հանրապետության նախագահի հանձնարարականը, հենց 2011թ-ից, որ մենք մեծ ուշադրություն դարձնենք չմշակվող հողերի արդյունավետ օգտագործմանը:

-Արարատյան դաշտում իսկապես փոքր հողակտորներով հնարավոր է արդյունավետ, եկամտաբեր գյուղատնտեսական գործունեություն ծավալել, բայց հայտնի է, որ բարձր լեռնային գոտիներում հողից եկամտաբերությունն այդքան էլ բարձր չէ և փոքր հողակտորներ մշակելը արդյունավետ չէ տարբեր պատճառներով: Չե՞ք կարծում, որ հողերի խոշորացման խնդիր կա և նաև այդ համատեքստում կարելի է լուծել չօգտագործվող հողերի խնդիրը` առանց սեփականատերերից այն օտարելու, պարզապես ընդգրկելով ավելի խոշոր տնտեսությունների մեջ` փայատերերի ձևով կամ կոոպերատիվների մեջ: Նման լուծումների մասին մտածո՞ւմ եք:

-Իհարկե մտածում ենք: 2011թ.-ից ես այդ հարցը բարձրացրել եմ` հողերի խոշորացման, միավորման, կոոպերացիաների ստեղծման խնդիրը, որը մեզ համար այսօր համարել ենք գերակա խնդիր: Մեր գյուղատնտեսական ոլորտի համար դա գերակա խնդիր է: Կառավարությունում մենք ներկայացրել ենք կոոպերատիվների կազմակերպման հայեցակարգը, առաջիկայում հարցը կքննարկվի, և մենք այդ հայեցակարգը կունենանք և կսկսենք աշխատել: Բայց մենք մեր ձեռքերը ծալած չենք նստել և արդեն երրորդ տարին է` այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տանում: Մեր հանրապետությունում կա 340 հազար մանր տնտեսություններ, որոնք հիմնականում զբաղված են իրենց սեփական խնդիրների լուծմամբ, դրանք բնատնտեսություններ են, որոնք սոցիալական խնդիրներ են լուծում: Մենք այս 3 տարիների ընթացքում կարողացանք որոշակիորեն կայունացնել տնտեսությունը և հիմա ցանկանում ենք զարգացման փուլի մեջ մտնել: Իսկ երբ մենք վերլուծում ենք, այս մանր տնտեսություններով արդյունաբերական գյուղատնտեսություն զարգացնել չենք կարող: Մեր առաջնային խնդիրն է այդ տնտեսվարման ձևերը կատարելագործել: Առաջինը` դա միավորումների ստեղծումն է, միավորվեն մարդիկ համատեղ աշխատանք կատարելու համար: Երբ որ ես առաջին անգամ 2-3 տարի առաջ այդ մասին խոսեցի, ինձ լրատվամիջոցները սկսեցին քննադատել, ասացին նոր մարդ է եկել, ուզում է կոլխոզները վերականգնի, բայց սրանք տարբեր բաներ են: Ես կոլխոզներին կտրուկ դեմ են, և դա անհնարին է վերականգնել: Մենք ուզում ենք` մարդիկ համախմբվեն և միավորվեն իրար հետ որոշակի աշխատանքներ կատարելու համար, ինչը բերելու է իրենց եկամուտների ավելացմանը: Այդ առումով մենք արդեն դրական տեղաշարժեր ունենք: Մենք ունենք անասնապահության ոլորտում համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը: Սա հիմնականում ուղղված է լեռնային արոտավայրերի արդյունավետ օգտագործմանը: Մենք եթե ուզում ենք անասնապահությունը զարգացնել, առաջին հերթին պետք է ունենանք կերի բազա, իսկ մենք շատ հարուստ ենք լեռնային արոտավայրերով: Մենք այսօր ունենք 1 միլիոն 56.000 հա արոտավայրեր, որի միայն 20% է օգտագործվում: Մենք այստեղ ունենք շատ մեծ ռեզերվներ: Այդ առումով, այդ ծրագրի իրականացումը թույլ է տալիս, որ մեր արոտների և կերային բազայի ստեղծման հիման վրա զարգացնենք անասնապահությունը: Հիմա մենք այդ ծրագիրը իրականացնում ենք 6 մարզերի 55 համայնքներում, արդեն կազմակերպված են և հիմքում դրել ենք կոոպերացիաների ստեղծումը: Այն համայնքներում, որտեղ այդ անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունները կմիավորվեն և կոոպերացիա կկազմակերպեն, որը կոչվելու է արոտօգտագործողների միություն, այդտեղ մենք այդ ծրագրերը կիրականացնենք: Արդեն ունենք ստեղծված 55 կոոպերատիվներ և ընդամենը մի քանի օր առաջ, եթե հետևում էիք, հանրապետության նախագահը Գեղարքունիքի մարզում էր, այնտեղ եղանք 2 կոորեպատիվներում: Մարդիկ մեծ գոհունակություն են հայտնում այդ ծրագրից. 2 կով ունեմ, ասում են, այն ժամանակ մի 15 լիտր կաթ էի ստանում, այդ կաթը ես չէի կարողանում իրացնել, լցնում էի ջուրը, իսկ կոոպերատիվներով մենք ունենում ենք 3 տոննա կաթ, այդ 3 տոննայի պարագայում մենք մեր պահանջներն ենք ներկայացնում մթերողին, մենք ասում ենք` 150-ից պակաս չենք տա, այնքան գոհ ենք, որ կոոպերացիաների ստեղծումից հետո մենք 150 դրամով կաթ ենք վաճառում`գումարն էլ անմիջապես տալիս են: Սա նպաստեց, որ գլխաքանակը ավելանա, մարդկանց եկամուտները ավելացան, սկսեցին գլխաքանակը ավելացնել: Մենք հունվարի 1-ով 10.3%-ով խոշորի գլխաքանակը ավելացրել ենք. ունենք 661.000 խոշոր եղջերավոր կենդանիներ: Մանր եղջերավորի գլխաքանակը ավելացավ, այսօր ունենք 675.000` 14.3%-ով ավելի: Բացի դա, մենք կոոպերատիվներին տալիս ենք տեխնիկա և սերմեր: Մենք լեռնային արոտավայրերը ջրարդիացնում ենք, որ անասնագլխաքանակը հեռավոր արոտավայրերում պահեն: Դա գյուղացիները շատ լավ հասկանում են, մենք նրանց տվել ենք տեխնիկա, խոտհնձիչ մեքենաներ, տուկ անող մեքենաներ, տրակտորներ: Այդ ամբողջն ունեն, և դրանով կարողանում են իրենց ձմեռվա անասնակերը ապահովել:

-Խոտհարքների որքա՞ն մասն է այսօր օգտագործվում: Գյուղատնտեսությունը տիրապետո՞ւմ է նման տվյալների:

-Մենք բավականին խոտհարքներ ունենք: Այսօր գյուղամերձ արոտավայրերը դեգրադացված են, և մենք մշակել ենք արոտավայրերի մշակման սխեմաներ, որի ժամանակ մի արոտը պետք է թողնես, որ հանգստանա և օգտագործես մյուս հատվածը, հետո հաջորդ հատվածը:

- Եկեք պարենային անվտանգության և նաև պարենի ինքնաբավության խնդրին անդրադառնանք: Դուք ասացիք, որ նպատակ ունեք հասցնելու 80%-ի: Իսկ սա, որքան հասկանում եմ, հիմնական մշակաբույսերի և գյուղատնտեսական ապրանքների գծով: Նախարարությունը դիտարկո՞ւմ է տարբերակ, որպեսզի երկրի գյուղատնտեսությունը ուղղորդի, զարգացնի այն ճյուղերը, որոնք առավել մեծ էֆեկտ, առավել մեծ եկամուտ կապահովեն, իսկ ասենք, առաջին անհրաժեշտության մթերքները ներկրվի դրսից: Նման մտադրություն կա՞ և եթե այո, հատկապես ո՞ր ճյուղերն են, որոնք հնարավոր է տեղում էֆեկտիվ զարգացնել:

-Մենք որ ասում ենք 80%-ի հասցնել, սա չի նշանակում, որ բոլոր առումներով 80%-ի պետք է հասցնենք: Այսօր մենք շատ ապրանքատեսակներով ինքնաբավ ենք: Ոչխարի միսը լրիվ բավարարում է մեր պահանջարկը, կարտոֆիլը, կաթը, ձուն, այդ առումով լրիվ ինքնաբավ ենք և որոշ առումներով մեծ ավելցուկ ունենք, որ պետք է արտահանենք: Հացահատիկի առումով մենք ինքնաբավ չենք: Նախկինում եղել էր մինչև 43%, իսկ վերջին 3 տարում հասցրել ենք 50%-ի: Մենք ինքնաբավ չենք դառնա հացահատիկի մասով: Այսօր մեր հացահատիկի արտադրության ծավալները հասցրել ենք 300.000 տոննայի: Մեր պատմության մեջ, Հայաստանում այդպիսի թիվ չի եղել: Մի այդքան էլ մենք ներկրում ենք` տարեկան սպառումը կես միլիոն տոննա է: Մենք ինքնաբավ չենք էլ կարող լինեն հացահատիկի առումով, մենք փոքր հողակտորներ ունենք, հողերի հնարավորությունները սահմանափակ են: Մեզ պետք չի, որ ինքնաբավ լինենք, մեզ պետք է հացահատիկի ինքնաբավության աստիճանը հասցնել 60%-ի: Մենք ռեալ հնարավորություններ ունենք հացահատիկի ինքնաբավությունը հասցնելու 60-65%-ի: Մենք դրան ենք ձգտում, քանի որ հացահատիկի ոչ միայն պարենային, այլ նաև ռազմավարական նշանակություն ունի մեզ համար: Մենք տավարի մսի առումով ունենք ծրագիր, ոչ թե ներկրելու, այլ մինչև 2020թ.-ը 10.000 տոննայով ավելացնել տեղական արտադրության մսի ծավալները և դառնալ ինքնաբավ: Այսօր մենք 8.000-10.000 տոննա տավարի միս ենք ներկրում: Խոզի միսը ներկրում ենք, դեռևս ինքնաբավ չենք, ինչպես նաև թռչնի միսը: Այս 3 ուղղությամբ մենք լուրջ աշխատում ենք: Մնացած առումներով, մենք ինքնաբավ ենք և ուզում ենք միջինացված, կարևոր պարենային ապրանքների ուղղությամբ հասնել 80%-ի:
Այլ արժեքային կուլտուրայի առումով, օրինակ` խաղողագործությունը, տարեկան արտադրում ենք 240.000-250.000 տոննա խաղող, որի մոտ 90%-ը տեխնիկական սորտեր են: Մենք գիտենք, որ խաղողի մեծ պահանջարկ կա շուկայում և մենք տարեկան արտահանման ծավալները ավելացնում ենք, բայց մեր հնարավորությունները սահմանափակ են: Մենք մշակել ենք ծրագիր և ուզում ենք մոտակա 3-4 տարիների ընթացքում խաղողի սեղանի սորտերը ավելացնել մինչև 5.000 հա-ով, որը կբերի գյուղացիների եկամտի ավելացմանը: Այսօր խաղողը` սեղանի սորտերից ամենաթանկարժեքը` վարդագույն քիշմիշը, իրացվում է 450-500 դրամով: Այն դեպքում, երբ գործարանները տեխնիկական սորտերը մթերում են 150 դրամով: Եվ այդ տենդենցը ժողովրդի մեջ կա`իրենք են իրենց այգիները հիմնում և հին այգիները փոխարինում են նորերով: Մենք համարում ենք, որ մեր մոտ պտղաբուծությունը զարգացած է: Բայց երբ համեմատում ենք եվրոպական պտղաբուծության հետ, տեսնում ենք, որ շատ հետ ենք: Հիմա մենք ունենք նոր ծրագիր, պետությունն է այդ ծրագիրը իրականացնում: Մենք մինչև 2016թ.-ը պետք է հիմնենք մինչև 300 պտղատու ժամանակակից տեխնիկայով հագեցած այգիներ. դեղձենի, սալորենի, ընկուզենի: Արդեն հիմնել ենք 45 հա Տավուշի մարզում. ծառերը լինում են այդտեղ ցածրահասակ`2-2.5 մետր, մշակման աշխատանքները ավելի հեշտ են և մեխանիզացված, ամբողջ պրոցեսը մեքենայացված է` և բուժումը, և բերքահավաքը, կաթիլային ոռոգման համակարգով, կարկուտներից ցանցային պաշտպանություն, դրանք լինելու են ցուցադրական այգիներ: Մենք այսօր գյուղացիների հողի վրա տնկում ենք այգի, հետո 8-10 տարի հետո այդ այգին նվիրում ենք իրեն: Բացի դա, մենք 15 հեկտարի վրա հիմնում ենք տնկարանային տնտեսություն, որտեղ մշակում ենք նույն սորտի պտղատու բույսերը և մատչելի գներով տալու ենք գյուղացիական տնտեսություններին, որպեսզի իրենք իրենց մոտ դա զարգացնեն:

-Իսկ տեխնիկական մշակաբույսերի մասո՞վ: Հիշում եմ, որ խորհրդային տարիներին, հատկապես բարձր լեռնային շրջաններում նախապատվությունը տրվում էր ոչ թե հացահատիկային մշակաբույսերին, այլ տեխնիկական` ծխախոտ կամ արևածաղիկ և նաև հատիկ ընդեղեն: Բայց այսօր հազվադեպ կարելի է հանդիպել հատիկ ընդեղեն մշակող գյուղացիների:

-Պետք է տարանջատենք` կերային կուլտուրաներ և տեխնիկական: Այսօր հանրապետությունում մոտավորապես 450 հեկտարի վրա մշակվում է ծխախոտ: Ծխախոտի մշակությամբ հիմնականում զբաղվում են Տավուշի մարզում, Արարատյան դաշտավայրում շատ փոքր ծավալներ են, և դա հիմնականում զարգացնում են մեր տեղական արտադրողները` «Մասիս տոբակո» ընկերությունը, որը գարնանը գյուղացիներին սածիլներ է տալիս, օգնում, որպեսզի աճեցնեն, և ամեն տարի այդ ծավալներն ավելանում են: Սա մեզ համար կարևոր ճյուղ է, ես չեմ բացառում, որովհետև Սովետական Միության տարիներին, իհարկե, այդ ծխախոտը մշակվել է: Մարդիկ եթե տեսնում են, որ իրենց համար եկամտաբեր է, մշակում են այդ կուլտուրան:
Մենք այս տարի առաջին անգամ սկսեցինք նաև կերային մշակաբույսերի սերմնաբուծությամբ զբաղվել, ներկրեցինք մեծաքանակ եգիպտացորենի, կորնգանի, առվույտի սերմեր և տվեցինք գյուղացիական տնտեսություններին, որպեսզի դրա մշակությամբ զբաղվեն` ապահովելով ձմեռվա իրենց կերի պաշարները: Եվ սա լավ արդյունք տվեց: Այս տարի նույնպես դա շարունակվելու է: Նախ` ասեմ, որ պետական օժանդակության բավականին մեծ ծրագրեր իրականացվեցին այս 2-3 տարիների ընթացքում, դրանց մի մասի մասին արդեն խոսեցի, դա պարարտանյութերի, դիզվառելիքի, սերմերի ապահովումն էր, և ամենագլխավոր խնդիրը, որ առաջին անգամ մեր հանրապետությունում իրականացվեց, ցածր տոկոսներով վարկերի տրամադրումն էր գյուղացիական տնտեսություններին` սկսած 2011թ.-ից: Այսօրվա դրությամբ արդեն 54 գյուղացիական տնտեսություններ այս վարկից օգտվել են, որի ընդհանուր ծավալները կազմում են 44,1 միլիարդ դրամ: Սա շարունակական է լինելու, որովհետև կա հանրապետության նախագահի հանձնարարականը, և գյուղացիական տնտեսությունները դրանից մեծ եկամուտներ ստացան` այն առումով, որ եթե նախկինում վարկերը տալիս էին մինչև 25, 26, նույնիսկ 30 տոկոսներով, հիմա այդ վարկը սուբսիդավորվում է, գյուղացին այդ վարկը ստանում է 14%-ով, որի 4%-ը պետությունը սուբսիդավորում է: Մենք ունենք 215 սոցիալապես անապահով համայնքներ, այդ համայնքներում սուբսիդավորումը կազմում է 6%, այսինքն` գյուղացին 8%-ով հայկական դրամով վարկ է ստանում: Սա շատ կարևոր է մեզ համար:

-Դուք խոսեցիք այս մասին ինքնաբավության համատեքստում, նաև նշեցիք, որ բանջարաբոստանային կուլտուրաների մեծ մասի դեպքում 100%-ով ինքնաբավ ենք: Բայց ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հայտնվում, որ դրսից ներկրվել է որոշակի տեսակի գյուղատնտեսական մթերք (հիմնականում խոսվում է լոլիկի մասին, և աղբյուր դիտվում է Թուրքիան): Նման ռիսկերից խուսափել անհնար է, որովհետև հարևան երկրներում գյուղատնտեսությունն իսկապես լավ զարգանում է, հատկապես ԳՄՕ-ների հաշվին, և մրցունակ ապրանք են ստանում: Մեր երկիրը վերահսկողական ի՞նչ գործիքներ ունի, որպեսզի կարողանա ապահովել տեղական բնամթերքի մրցունակությունը:

-Դուք ճիշտ եք ասում, մենք ներկրում ենք նաև բանջարեղեն, ճիշտ է, ինքնաբավ ենք, բայց ներկրում ենք: Դա ունի սեզոնային բնույթ, դա պիտի նշել: Իհարկե, ձմեռվա ամիսներին մենք չենք կարողանում ապահովել մեզ թարմ բանջարեղենով, որովհետև մեր ջերմոցային տնտեսությունները դեռևս զարգացած չեն, սահմանափակ են, և հենց այդ առումով ուզում եմ նշել, որ մեր կառավարության առաջիկա տարիների ծրագրում նշված է գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսությունների զարգացումը: Մենք պետք է նպաստենք, որպեսզի յուրաքանչյուր գյուղացիական տնտեսություն մինչև 500 քմ պետք է ջերմոց ունենա: Ես չեմ ասում այն խոշոր ջերմոցները, որոնք արդեն կառուցվում են մեր երկրում: Օրինակ, Արմավիրի մարզում հիմա 10 հեկտարի վրա նոր ջերմոց է կառուցվում: Կոտայքի մարզում նորից 10-15 հեկտարի վրա նոր ջերմոցներ են կառուցվում, բացի այն, որ կա: Այսինքն՝ մեծ թափով դա զարգանում է: Մենք ձմեռվա ամիսներին չենք կարող սահմանափակել ներկրումը, որովհետև պահանջարկը կա, ուստի պարտադիր պետք է բավարարվի պահանջարկը, բայց դա չի նշանակում, որ անորակ սննդամթերքը պետք է մեր երկիր թափանցի: Այդ առումով մենք ունենք սննդի անվտանգության ծառայություն, որի հզորությունները և կարողությունները այսօր արդեն թույլ են տալիս սննդամթերքի բոլոր տեսակները ենթարկել մանրակրկիտ անալիզների, և բացահայտել այն խոցելի տեղերը՝ անվտանգությունն ապահովելու առումով: Մենք դրա հնարավորությունն ունենք և վերահսկում ենք դա: Մենք թույլ չենք տա, որ մեր հարևան երկրներից անորակ սննդամթերք ներկրվի Հայաստանի Հանրապետություն: Մենք դրա հնարավորությունն ունենք այսօր: Այն գործիքները, լծակները, որ կան, մեզ թույլ են տալիս, որ մենք արգելենք անորակ սննդամթերքի մուտքը հանրապետություն:

-Որքան հասկանում եմ` նախարարության խնդիրն է բնատնտեսությունից անցում կատարել դեպի արտադրական տնտեսություն: Այսօր մեր երկրի բնակչության մոտ 1/3-ն ապրում է գյուղերում և հողը, ըստ էության, միակ զբաղմունքն է, և բոլորի համար հասկանալի է, որ տնտեսական գործընթացների մեքենայացումը կբերի գյուղում շատ մեծ գործազրկության: Այս երկու գործընթացները ինչպե՞ս եք համադրում և արդյոք գյուղատնտեսության նախարարությունը նախատեսո՞ւմ է նաև արտադրական որոշակի ցիկլերի ստեղծում գյուղում, որը ոչ միայն կտա ավելի մեծ արդյունք, այլև կապահովի զբաղվածություն: Ի՞նչ է արվում, որպեսզի գյուղատնտեսական մթերքները ոչ թե առաջին ցիկլով սպառվեն կամ արտահանվեն երկրից, այլ հնարավոր բոլոր ցիկլերն անցնեն:

-Շատ ճիշտ եք նշում, և ես պիտի ասեմ, որ այդ ցիկլերը ապահովված են: Իհարկե, մենք դեռ անելիքներ շատ ունենք, բայց այդ ցիկլը մեզ մոտ ապահովված է: Դա վերամշակող ճյուղն է: Հիմա մենք ոչ թե պետք է հումք արտահանենք, այլ վերամշակված տեսքով ավելի շատ, իհարկե, դա էլ պետք է լինի: Արտահանման առումով ես ասեմ, որ մենք, եթե անցյալ տարի արտահանել ենք 31280 տոննա պտուղ բանջարեղեն, այս տարի այսօր արդեն արտահանել են 41400 տոննա պտուղ բանջարեղեն, այսինքն՝ 10 հազար տոննայով ավելին արդեն արտահանել ենք: Դեռ տարին բավականին կա, որ ավարտվի, որովհետև արտահանման ծավալները այս ամիսներին ավելի շատ մեծանում են:
Մեզ մոտ վերամշակվող ճյուղը զարգացած է, բայց դեռևս մենք խնդիր ունենք մեր վերամշակվող ճյուղում: Մենք առաջին անգամ կարողացանք հասնել նրան, որ այս վերջին 2 տարիներին գյուղացու արտադրանքի իրացման հարցում լուրջ խնդիրներ չենք ունենում: Խնդիրներ, իհարկե, կան, բայց լուրջ խնդիրներ չենք ունենում: Կարողացան ամբողջ հումքն իր ծավալներով վաճառել գյուղացիները, և իրենց հանձնած բերքի դիմաց գումարները ստանալ: Անցյալ տարի առաջին անգամ ՀՀ-ում մինչև հունվար ամիսը մենք կարողացանք այդ գումարները ամբողջապես փակել: Պարտք չկուտակվեց: Հիմա մենք խնդիր ենք դրել, որ այսուհետև գյուղացիների հետ աշխատեն բացառապես պայմանագրային եղանակով և վճարեն անմիջապես, ոչ թե հետագայում, այլ անմիջապես: Հիմա մենք այդ ուղղությամբ ենք աշխատում:
Մենք ունենք խնդիրներ անասնապահության ոլորտում այդ ցիկլի առումով, որ Դուք ասում եք, հիմա մենք այս ծրագիրը, որ ասեցի արոտավայրերի և կերային բազայի ստեղծման, գլխաքանակը ավելացավ, հիմա մեզ մոտ առաջանում է երկրորդ խնդիրը՝ մսի, կաթի իրացման խնդիրը: Այսօր էլ մենք ունենք խնդիրներ մսի իրացման առումով, որովհետև հատկապես ոչխարի միսը մենք արտահանում ենք մեր հարևան երկիր, նրանց մոտ որոշակի խնդիր կա և որոշակի դանդաղում նկատվեց այդ առումով, բայց հիմա արդեն ընդամենը մեկ շաբաթից կսկսվի այդ գործընթացն արագ տեմպով առաջ գնալ: Մենք ուզում ենք այս ծրագրի երկրորդ փուլով` 2015թ.-ից հետո, փակել ամբողջ անասնապահության ոլորտի ցիկլը: Այսինքն՝ համայնքներում, մարզերում ունենալ վերամշակող արտադրություն, որպեսզի կաթը վերամշակվի, և ունենալ սպանդանոցներ, որտեղ անասնագլխաքանակի մորթը կկազմակերպվի և կիրացվի, նույնիսկ կունենա տավարի մսի, ոչխարի մսի պահածոյացված արտադրություններ: Դրանով մենք անասնապահության ոլորտն ենք ամբողջապես փակում: Իսկ մնացած ճյուղերում մենք դա արդեն կարողացել ենք փակել: Մեզ համար այսօր կարևոր խնդիր է` գյուղացու ամենագլխավոր խնդիրը, արտադրանքի իրացումը: Եթե դա մենք լուծեցինք, նշանակում է մեզ մոտ ոչ մի խնդիր չի լինելու, գյուղացին ավելացնելու է արտադրության ծավալները:

- Պարոն Կարապետյան, երբ հատկապես անասնապահությամբ զբաղվող գյուղացիների հետ խոսում ենք, այսպիսի մի հետաքրքիր համեմատություն են բերում` ասում են, որ 1 լիտր կաթը, որն ստանալու համար հսկայական աշխատանք է տարվում, մթերվում է առավելագույնը մինչև 150 դրամով, մինչդեռ հանքային ջուրը, որն ուղղակի աղբյուրից շշալցվում է, շատ ավելին արժի: Սա իրենք բերում են ներկայացնելու համար, որ գյուղատնտեսական մթերքներն իրացվում են շատ ցածր գներով: Արդյոք համաձա՞յն եք այս տեսակետի հետ և եթե այո, կարիք կա՞, որ այսպիսի ոլորտն էլ ավելի մեծ սուբսիդիաներ ստանա, ոչ թե բանկային տոկոսադրույքների նվազեցման ձևով, այլ լուրջ սուբսիդիաներ ստանա, ինչպես արևմտյան երկրներում են անում՝ ավելի մրցունակ դառնալու, ավելի մեծ եկամուտներ ապահովելու և սոցիալական էֆեկտ ունենալու համար:

-Նախ` գինը կարգավորվում է շուկայում: Իհարկե, գինը պետք է լինի խելամիտ և լինի փոխշահավետ, այսինքն՝ արտադրողի և գնորդի համար: Սրան մենք հետևում ենք` որպես պետական կառույց, պետական ներկայացուցիչ մենք հետևում ենք, որպեսզի գինը լինի խելամիտ: Բայց մենք գին չենք թելադրում: Իհարկե, ես կարող եմ ասել, եթե համեմատում ենք մի 2 տարի առաջ, կոնկրետ կաթի օրինակով, կաթը մթերվում էր ցածր գներով: Հենց առաջինը ես էի, որ ստիպեցի, որ կաթի գինը բարձրացնեն: Եվ այսօր մենք կաթը 150 դրամով ենք վաճառում: Գյուղացիները կաթը 150 դրամով են վաճառում: Կաթն ունի սեզոնայնություն՝ ամառվա և ձմեռվա: Երբ որ ամառվա ամիսներին կաթի ծավալները սկսում են ավելանալ, յուղայնությունը իջնում է, այդ ժամանակ գինը որոշակի իջնում է, բայց 140 դրամից չի իջել այս գինը, իսկ ձմեռվա ամիսներին բարձրանում է մինչև 200-220 դրամ կաթի գինը: Բայց միաժամանակ, երբ որ ուզում ես հաշվել դրա եկամտաբերությունը, պետք է դրա ինքնարժեքը հաշվարկես, չէ՞: Մենք երբ որ հաշվարկում ենք կաթի ինքնարժեքը, մեկ լիտր կաթը ամառվա սեզոնի ժամանակ գյուղացու վրա նստում է մինչև 20 դրամ, բայց ինքը վաճառում է 150 դրամով: Ձմեռվա սեզոնին կաթը նստում է 80-85 դրամ, ինքը վաճառում է 180 դրամով: Այսինքն՝ երբ որ այդ հաշվարկն ենք անում, ինքը բարձր եկամուտ է ստանում՝ եկամտաբեր է: Բայց հիմա դժգոհությունն ինչից է գալիս: Դժգոհությունը գալիս է եկամուտների ծավալների փոքր լինելուց` ոչ միայն անասնապահության ոլորտում, այլ նաև պտղաբուծության, բանջարաբուծության: Տեսեք` մենք ասում ենք երեք հարյուր քառասուն հազար տնտեսություն ունենք, եթե մի հողաբաժին մենք վերցնում ենք Արարատյան դաշտավայրում, 3400 համայնքներ կան, որտեղ մի հողաբաժին 350 քառակուսի մետր է, մարդ ինչքան էլ շահութաբեր կուլտուրա մշակի, իրեն միջին 4-5 հոգանոց ընտանիքը ամբողջ տարին չի կարող բավարարել այդ պահանջարկը: Այ դրանից է գալիս դժգոհությունը: Բայց երբ վերցնում ենք` ինքը ինչ կուլտուրա է մշակում, դրա եկամտաբերությունը, և տեսնում ենք, որ շատ բարձր է: Ոչ մի երկրում այդպիսի եկամտաբերություն չկա: Նպատակը նա է, որպեսզի միավորվեն, որպեսզի եկամուտն ավելի շատ լինի: Այսինքն՝ միավորվելուց իրենց ծախսերը կրճատվում են, այն նյութական արժեքները, որ ձեռք են բերում` տրակտորը և այլն, դրանք ավելի ցածր ինքնարժեքով է ստացվում և այդ արտադրանքի ինքնարժեքն իջնում է: Իրացման խնդրում իրենք խնդիր չեն ունենում, ավելի բարձր գնով են իրացնում: Այսինքն՝ բոլոր կողմերից դա իրենց համար եկամտաբեր է: Ուղղակի սա շատ երկարատև պրոցես է: Մենք առաջինը պետք է հոգեբանական այդ պատնեշը կոտրենք, որովհետև հատկապես այն տարիքավորների մեջ, ում հիշողության մեջ դեռ մնում է կոլխոզը, միշտ կապում են կոլխոզների հետ: Բայց մենք առաջ ենք գնալու և այդ խնդիրը, անպայման, պետք է լուծենք:
Ինչ վերաբերում է մեքենայացման պրոցեսին, մեզ մոտ, իհարկե, մեքենայացման մակարդակը շատ ցածր է և այն մեքենատրակտորային պարկը, որ մենք ունենք այսօր, շատ հնացած է, մոտավորապես 75 տոկոսով մաշված է, որովհետև անկախացման տարիներին ընդամենը վերջերս սկսեցինք որոշակի ներկրումներ կատարել տրակտորների, կոմբայնների, գյուղգործիքների, իսկ մեր ամբողջ պարկը սովետական ժամանակների 20-30 տարվա մեքենաներ են աշխատում: Հիմա մենք այդ հարցը լուծելու ենք, մեր հանրապետության նախագահի օգնությամբ. երբ Բելառուսի նախագահը մեր երկրում էր, երկու նախագահների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որովհետև մեզ մոտ հիմնականում օգտագործվում են բելառուսական տրակտորներ և պահանջարկը դա է, որովհետև ժողովուրդը սովոր են դրան: Հիմա պայմանավորվեցինք, որ իրենք ինքնարժեքով մեզ տրակտորներ են տալու, գյուղգործիքներ են տալու: Մենք արդեն օգոստոսի 1-ին սկսեցինք բաժանել, առաջին փուլով ներկրեցինք 100 հատ տրակտորներ և 150 հատ 6 տեսակի գյուղգործիքներ: Այսօր մեծ մասը վաճառվել է և ինքնարժեքով սա տալիս ենք գյուղական տնտեսություններին: Միաժամանակ լիզինգով ենք տալիս՝ 6 տարի ժամկետով՝ 9 տոկոսով: Մի տրակտորը` 82 ձիաուժ, արժե 6 մլն 700 հազար դրամ: Բոլորը զարմանում են այդ գնից, որովհետև իրոք շատ ցածր գին է: Այսօր շուկայում վաճառվում է 26 հազար դոլարով՝ 11մլն-ով:

-Իսկ դա ինչպե՞ս է հատկացվում գյուղացիական տնտեսություններին:

-Ովքեր, որ ցանկություն ունեն, դիմում են և ստանում են: Իհարկե, առաջնահերթությունը տրվում է լեռնային և սահմանային համայնքներին, դրանից հետո` կոոպերատիվներին, այսինքն` նրանց, ովքեր միավորվել են, սրանից հետո համայնքներին, և վերջում` անհատ տնտեսություններին:

-Իսկ ինչ-որ կլաստերների սկզբունքով, տրամաբանությամբ առաջնորդվո՞ւմ եք: Հայտնի է, օրինակ, որ կոմբայնները, այն պատճառով, որ հացահատիկի բերքը նախալեռնային շրջաններում մի փոքր շուտ է ստացվում, նախ աշխատում են Աբովյանի, Եղվարդի տարածաշրջաններում, հետո բարձրանում են Գեղարքունիք: Սա հաշվի՞ է առնվել:

-Իհարկե: Սակայն ես կցանկանայի ավելացնել, որ առաջին փուլում մենք ներկրեցինք տրակտորներ: Հիմա մենք հավաքագրում ենք հանրապետությունում կոմբայնների ամբողջ պահանջարկը: Մյուսը` ցածր հզորության տրակտորներն են և այլ գյուղգործիքներ, որպեսզի հաջորդ տարվանից սկսենք դրանց ներկրումը: Այս առումով մեքենաների պարկը թարմացնելու համար շատ լուրջ քայլեր են կատարվում: Ես համոզված եմ, որ մինչև եկող տարվա վերջ մեր պարկի մեծ մասը կթարմացվի:

-Կարող ե՞ք համեմատել խորհրդային ժամանակների և այսօրվա ցուցանիշները: Ֆիզիկական ծավալներով մենք ի՞նչ մակարդակի վրա ենք գտնվում:

-Ես չեմ ուզում համեմատություններ անցկացնել Խորհրդային տարիների ցուցանիշների հետ, որովհետև բոլորս գիտենք, որ այդ տարիների թվերը իրականությանը չէին համապատասխանում: Սակայն այսօրվա իրավիճակում մեր մոր գյուղատնտեսությունը, օրինակ, անհամեմատ ավելի զարգացած է, քան թե Վրաստանում: Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ առաջին է անասնագլխաքանակի աճի տեմպերի առումով: Սակայն դա մեզ չի հանգստացում և մենք ձգտելու ենք ոչ միայն ավելացնել գլխաքանակը, այլև մթերատվությունը: Ինտենսիվ և էքստենսիվ զարգացման ուղիները պետք է իրագործվեն համատեղ: Մենք ձեռքբերածով չենք բավարարում: Մեր առջև ծառացած խնդիրները շատ են, և դրանք մենք պետք է ընթացքում լուծենք: Գյուղատնտեսությունը մեր երկրում հռչակվել է որպես գերակա ոլորտ և գտնում է ՀՀ նախագահի և վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Առկա են մի շարք` տավարի մսի ծավալների ավելացմանը, թռչնաբուծությունը, ոչխարաբուծության, սերմնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրեր: Այս խնդիրները գտնվում են ուշադրության կենտրոնում և առաջիկայում ստանալու են իրենց լուծումները: Միաժամանակ մենք ձգտում ենք, որ մեր տեղական արտադրանքը որակի առումով բավարարի ազգաբնակչության պահանջները, անվտանգ լինի մեր ժողովրդի համար: Այս առումով էլ իրականացվում են լրջագույն աշխատանքներ:

-Եվ երկրորդ համեմատությունը. եթե ձեր կողմից նշված բոլոր խնդիրները և այսօր առկա զարգացման բոլոր խոչընդոտները ինչ-որ հրաշքով լուծվեն, այսօր ՀՀ-ն իր ունեցած ռեսուրսներով որքա՞ն աճի տեղ ունի գյուղատնտեսության բնագավառում:

-Մեր ռեսուրսները թույլ են տալիս կրկնապատկել մեր արտադրության ծավալները բոլոր առումներով: Մենք մեծ ռեզերվներ ունենք:

-Համաշխարհային բանկի տվյալներով` Հայաստանը տարածաշրջանում առաջինն է գյուղատնտեսության բնագավառում զբաղված մարդկանց մեկ շնչի հաշվով եկամտի առումով, ինչը տարօրինակ է, որովհետև մեր ռեսուրսներն են քիչ և շատ ավելի բարդ է զբաղվել գյուղատնտեսությամբ բարձր լեռնային պայմաններում: Առաջիկայում ո՞ր ուղղությամբ են ընթանալու աշխատանքները, որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա մոտենալ եվրոպական ցուցանիշներին, որպեսզի համեմատվենք, ոչ թե Վրաստանի կամ Ադրբեջանի, այլ` եվրոպական երկրների հետ:

-Մենք ներկայումս համագործակցում ենք եվրոպական երկրների հետ և շարունակելու ենք այդ գործընթացը: Մենք շատ սերտ աշխատում ենք Պարենի միջազգային կազմակերպության հետ: Այս պահին իրականացվում են 8 ծրագրեր: Մենք համատեղ աշխատանքի ծրագրեր ունենք նաև մյուս կառույցների հետ` հատկապես սննդամթերքի անվտանգության և որակի բարելավման առումով: Այս ծրագրերի առումով` ես չեմ կարող ասել, թե կոնկրետ որ ուղղությամբ ենք մենք ներկայումս ընթանում: Մենք բոլոր ուղղություններով զարգացման հնարավորություններ ունենք: Այնպես չէ, որ մեկ ճյուղը արդեն զարգացել է, և այլևս զարգացման տեղ չունի: Բոլոր ճյուղերով մենք ունենք զարգացման մեծ հնարավորություններ և դա բերելու է մեր երկրի պարենային անվտանգության խնդրի լուծմանը: Հիմնական նպատակը, որ մենք մեր առջև դրել ենք, դա այս ամբողջ ծրագրերի իրականացման արդյունքում ավելացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները, բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը: Ինչպես նշված էր ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում և կառավարության ծրագրում` անհրաժեշտ է գյուղի և գյուղատնտեսության համատեղ զարգացում, որովհետև չի կարող գյուղատնտեսությունը զարգանալ, իսկ գյուղը` ոչ, որպեսզի մարդկանց համար բարենպաստ մթնոլորտ, աշխատանքի նորմալ պայմաններ ստեղծվեն: Պետք է լինի համատեղ զարգացում:

-Առաջին խնդիրը կադրերով ապահովվածություն է: Ըստ ձեզ ներկայումս գյուղում առկա՞ են բավարար քանակությամբ որակավորված կադրեր, որքան որ անհրաժեշտ է գյուղատնտեսության արդյունավետ զարգացման համար:

-Իհարկե` ոչ: Այսօր մենք ունենք կադրերի մեծ պահանջարկ: Բոլորին հայտնի է, որ երիտասարդները ձգտում են գալ քաղաք: Նույնիսկ երբ գալիս են Ագրարային համալսարան (ակադեմիա) սովորելու` դրանից հետո չեն վերադառնում համայնք: Դա, իհարկե, ունի իր օբյեկտիվ պատճառները: Եվ հենց դրանից ելնելով` եկող տարվա հունվարի 1-ից աշխատավարձերը կտրուկ կբարձրացվեն կառավարման ոլորտի, պետական ծառայողների աշխատավարձերը: Դա արդեն կբերի կադրերով ապահովմանը, դեպի այս ոլորտներ երիտասարդների ձգտմանը: Հատկապես անասնապահության ոլորտում աշխատել ցանկացողները քիչ են: Ո՞վ է ցանկանում ֆերմա մտնել: Դրա համար երիտասարդի համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ և միջավայր: Իսկ դրա նախադրյալներն արդեն առկա են:

-Արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի դեպի Մաքսային միություն գնալու մասին: Հասկանալի է, որ նման տիպի ինտեգրացիոն հարթություններում լուրջ բանավեճի և լոբբիստական աշխատանքի կարիք կա, հատկապես գյուղատնտեսության ոլորտի հետ կապված: Դա տարբեր տեխնիկական կանոնակարգերի մշակումն է, սանիտարական նորմերի համաձայնեցում է և այլն: Այստեղ ՀՀ-ն ո՞ւնի անելիք, և արդյո՞ք Դուք, որպես Գյուղատնտեսության նախարարություն, ընդգրկված եք այս գործընթացներում, որպեսզի մեր երկրի համար ստեղծվի ավելի շահեկան միջավայր:

- Իհարկե ընդգրկված ենք: Գյուղատնտեսությունը ինչպե՞ս կարող է դուրս մնալ այս գործընթացներից: Դա անհնարին բան է: Գյուղատնտեսությունը շատ մեծ ոլորտ է և կարևորագույն ճյուղերից մեկն է և մենք շատ ակտիվ ներգրավված ենք այդ գործընթացների մեջ:


Հեղինակ՝ Արմեն Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}