Թաթուլ Մանասերյան. Մաքսային միությանը վերաբերում եմ մի փոքր վերապահումով, քանի որ այն դեռ չձևավորված կառույց է
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կախված է նրանից, թե խնդիրը ինչպես կհանգուցալուծվի Ուկրաինայում, քանի որ Ուկրաինան շատ ավելի կարևոր քաղաքատնտեսական գործոն է թե Եվրոպայի, թե Ռուսաստանի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Մաքսային միությանը վերաբերում եմ մի փոքր վերապահումով, քանի որ այն դեռ չձևավորված կառույց է: Պարզ է, որ այնտեղ քաղաքական գործոնը շատ ավելին է, քան տնտեսականը: Ավելին, որևէ երկրի համար չկա տնտեսական շահագրգիռ մեխանիզմ և կանխատեսելիություն: Այսինքն` անկանխատեսելիությունը բերում է նրան, որ նույնիսկ կառավարման օղակներում որևէ մեկը հստակ պատկերացում չունի, թե խաղի կանոնները հատկապես Հայաստանի դեպքում որոնք են լինելու»,- ասաց տնտեսագետը:
Թ.Մանասերայնի խոսքերով` ամեն ինչ դեռ նոր է դրվելու սեղանին, քանի որ բանակցությունները դեռ նոր են ընթանում: Նա միաժամանակ նշեց, որ այստեղ շատ կարևոր է տնտեսական դիվանագիտության դերը, ինչին ինքը մեծ նշանակություն է տալիս, մինչդեռ այն բացակայում է Հայաստանում:
Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, Թ.Մանասերյանը նշեց, որ թե Մաքսային միությանն անդամակցության, թե Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում Հայաստանը կանգնելու է լուրջ մարտահրավերներ դիմագրավելու առաջ: «Երկու դեպքում էլ կան և մարտահրավերներ, և դրական կողմեր, ինչպես նաև տնտեսական սպառնալիքներ կան թե´ մի կողմում, թե´ մյուս կողմում»- ասաց Թ. Մանասերյանը:
Նա միաժամանակ ասաց, որ թեև տնտեսությունում թեև դրական տեղաշարժերը քիչ են, սակայն չի կարծում, որ Հայաստանի տնտեսությունը հետընթաց է ապրում: «Եւ չեմ հարգում այն տնտեսագետներին, ովքեր այդպիսի «բոթով» են հանդես գալիս: Ես իմ դերը տեսնում եմ միայն լավատեսական առաջարկներ ներկայացնելով, իհարկե նաև` խարազանելով թերությունները»,- նշեց տնտեսագետը:
Նախորդող` Մաքսային միությանն անդամակցելու թերություններն ու առավելությունները` ըստ Թաթուլ Մանասերյանի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները