«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենը DigiCamp ճամբարի մասնակիցներին ներկայացրել է խոշոր ընկերություններում աշխատելու իր փորձը
«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում հանդիպել է DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցների հետ:
Հանդիպման ընթացքում Անդրեյ Պյատախինը երիտասարդներին ներկայացրել է խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, մասնակիցների հետ կիսվել է հաջողակ լինելու և նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով, ինչպես նաև քննարկվել են ղեկավարման հմտություններ զարգացնելու և թիմային ոգին ամրապնդելու թեմաները:
«ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ, և մենք շարունակելու ենք աջակցել հատկապես այն երիտասարդներին, ովքեր սեփական աշխատանքով կկերտեն իրենց հաջողության ճանապարհը: Անչափ ուրախ եմ, որ այսօր հանդիպել եմ հենց նման երիտասարդների: Հավատացած եմ, որ մոտ ապագայում մենք կհանդիպենք արդեն որպես գործընկերներ և համատեղ կիրականացնեք արդիական և բիզնես ոլորտում նոր լուծումներ առաջարկող ծրագրեր»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ւնկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցները հանդիպման ժամանակ ստացել են նաև իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները և ձեռք են բերել նոր գիտելիքներ ու հմտություններ տեխնոլոգիական ձեռներեցության վերաբերյալ:
DigiCamp ճամբարը կայացել է օգոստոսի 1-10-ը, Ծաղկաձորում: Ճամբարին մասնակցում էին 16-30 տարեկան 26 անձիք, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալ ոլորտի առաջնորդների հետ, լսեցին նրանց հաջողության պատմություններն ու բացահայտեցին առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները, մասնակցեցին ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին և ձեռք բերեցին կիրառական գիտելիքներ: Լավագույն գաղափարների հեղինակները ստացան դրամական պարգևներ և հնարավորություն առանձին տաղավարով ներկայանալու հոկտեմբերի 4-6 կայանալիք DigiTec 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին:
DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), աջակիցը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: