Թուրքիա. Նոր դատական գործընթաց` հայերի նկատմամբ վիրավորանքներ պարունակող նամակի հեղինակի հանդեպ
Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանին և հայերին ուղղված սպառնալիք ու վիրավորանք պարունակող էլեկտրոնային նամակի հեղինակի նկատմամբ կայացրած պայմանական ներման որոշումը Անկարայի 10-րդ ծանր հանցագործությունների դատարանի կողմից վերանայվել է: Նշյալ դատարանը նամակի բովանդակությունը որակել է որպես բացահայտ սպառնալիք:
Այս մասին հայտնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:
2010 թվականին Բիլալ Շեքերլիսոյ անունով անձնավորության կողմից Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի էլեկտրոնային հասցեին «Թուրք վրիժառու բրիգադ» ստորագրությամբ ուղարկված նամակն ունեցել է այսպիսի բովանդակություն. «Հրանտից հետո հաջորդ թիրախը լինելու Բասքըն Օրանը: Այդ կեղտին ևս պիտի ասպարեզից հանել: Հայ բիճերը չեն կարողանալու հանգիստ քնել…»
Այս առիթով մի քանի դատարաններում տեղի ունեցած դատական գործընթացներ իրականացվեցին: Վերջին դատական գործընթացը տեղի է ունեցել Անկարայի առաջին ատյանի դատարանում, որտեղ էլ արարքը որակվել է որպես խոսքի ազատության դրսևորում:
Բասքըն Օրանի փաստաբանի բողոքից հետո գործը գործն ուղարկվել է ավելի բարձր իրավասություններ ունեցող Անկարայի 10-րդ ծանր հանցագործությունների դատարան: Վերադաս դատարանն ընդունելով բողոքը, ուժը կորցրած է համարել նշյալ արարքը խոսքի ազատություն որակող որոշումը:
Այսպիսով Բասքըն Օրանի նկատմամբ սպառնալիքներ, իսկ հայերի նկատմամբ վիրավորանքներ պարունակող նամակի հեղինակ Բիլալ Շեքերլիսոյի գործով նոր դատական գործընթաց է նախատեսվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա