Վ.Լեպեխին. Սահման չունենալը ոչ թե խանգարում է Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին, այլ կարող է դրական դեր խաղալ
Հայաստանը, հայտնի է, ՌԴ հետ ընդհանուր սահման չունի, այդ դեպքում ի՞նչ ֆորմատով է նախատեսվում երկու երկրների համագործակցությունը Մաքսային միության շրջանակներում և ի՞նչ տնտեսական ու այլ շահեր է այն ներկայացնում: Այս և նույն կոնտեքստում մի շարք այլ հարցերի պատասխանելով` «ԵվրԱզԷՍ» ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը նախևառաջ ասաց, որ հարցի քննարկման ժամանակ մշտապես առաջ է քաշվում տնտեսական շահը, մինչդեռ իր տեսանկյունից սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած ՌԴ և ՀՀ նախագահների հանդիպման կոնկտեքստը Սիրիայի իրավիճակն է: Ու հիշեցրեց` Հայաստանը ՀԱՊԿ անդամ է.
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և որոշ վերլուծաբանները կարծիք են հնչեցնում, որ Սիրիայից հետո հաջորդ թիրախը կամ Կովկասն է լինելու, կամ Իրանը, թեև ավելի շատ Կովկասի անունն է հնչեցվում: Իսկ տարածաշրջանի ապակայունացման պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Հայաստանը տնտեսական առումով շատ դանդաղ է զարգանում, մինչդեռ հարևան Ադրբեջանը հակառակը: Այս հանգամանքը կարող է շատ լավ օգտագործվել ապակայունացման համար: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է շատ լուրջ տնտեսական աճ ապահովի արդեն առաջիկայում»,- «Եվրասիական միությունը Հայաստանի համար. տնտեսական առավելություններն ու հասարակական երկխոսությունը» խորագրով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ասաց նա:
Բանախոսի համոզմամբ` առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում Հայաստանը պետք է ապահովի 5-7 տոկոս տնտեսական աճ, իսկ թե հարցին ` ի՞նչը կարող է տնտեսական աճի խթան հանդիսանալ, Վ.Լեպեխինը նշեց, որ դրա վերաբերյալ փաստարկները մեկ անգամ չէ, որ հնչեցվել են.
«Անշուշտ Ռուսաստանը այն միակ շուկան է, որը թույլ է տալիս զարգանալ ՀՀ տնտեսությանը, բայց դա բավարար չէ: Մենք գիտենք, որ հետխորհրդային տարածքում ոչ մի երկիր չի մտնել մոդեռնիզացման ռեժիմի մեջ և իմ կարծիքով Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները իրականացնելու ինտեգրացիոն պռոեկտը, բայց այն կարող է իրացնել միայն Ռուսաստանի հաշվին»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով իր իսկ որակմամբ հիմնական«կոնտրփաստարկին», թե Հայաստանն ու Ռուսաստանը սահման չունեն, Լեպեխինը նշեց, թե այս հանգամանքը կարող է և դրական դեր ունենալ, որովհետև այս պարագայում Հայաստանը հատուկ պայմաններով կարող է մտնել Մաքսային միություն, Հայաստանը ստիպված չի լինի հարմարեցնել մաքսային օրենսդրությունը այլ անդամ երկրների հետ և այլն:
Նախորդիվ`
Ե.Վինոկուրով. Հարցվածների 67 տոկոսը կողմ է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները