Ֆիքսված հեռախոսակապ և ինտերնետ ծառայություն` Արցախի Կովսական քաղաքում
Ղարաբաղ Տելեկոմը հայտարարում է անլար ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայության մեկնարկը Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում:
Ղարաբաղ Տելեկոմ ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ավարտելով ցանցի հետ կապված բոլոր տեխնիկական աշխատանքներն այս փոքրիկ քաղաքի տարածքում, Ղարաբաղ Տելեկոմն այստեղ հասանելի դարձրեց ֆիքսված հեռախոսակապը և ինտերնետ ծառայությունը` Wi-Fi կապի միջոցով:
Այս անմոռանալի օրը Ղարաբաղ Տելեկոմի ներկայացուցիչները ժամանել են Կովսական, որտեղ տեղի բնակիչներին բացատրել են անլար ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայության բոլոր մանրամասները: Մի խումբ ոգևորված բաժանորդներ, որոնք անհամբեր սպասում էին այս օրվան, տեղում կնքեցին պայմանագրեր և նոր բաժանորդների անլար ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ ծառայությունը ակտիվացվեց միանգամից:
Արարողության ավարտին, համայնքն իր երախտագիտության խոսքերը հայտնել է Ղարաբաղ Տելեկոմի ներկայացուցիչներին օպերատիվ իրականացրած աշխատանքի, բարձրորակ տրամադրվող ծառայության և պարգևած բարձր տրամադրության համար:
Բացի այդ, Ղարաբաղ Տելեկոմն ուրախ է նշել անլար ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայության հասանելիությունը Քաշաթաղի շրջանի Միջնավան և Վան գյուղերում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան