Սեպտեմբերի 27-ից կսկսվի Հայաստան-Բուլղարիա հանդիպման տոմսերի վաճառքը
Ինչպես հայտնի է, 2013 թ. հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Բուլղարիայի ազգային հավաքականների 2014 թ. Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, վերոնշյալ հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի սեպտեմբերի 27-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Երևան Սիթի» և «Հյումել» խանութների ցանցերում:
Ավելացնենք, որ արևմտյան տրիբունայի մեկ տոմսն արժե 8000, արևելյան տրիբունայինը` 5000, իսկ հարավային և հյուսիսային տրիբունաներինը` 3000 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում