Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ Փոստանջյանի հետ կատարվածը հասնի ռուսական դատարան
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դատապարտել է իր գործընկեր, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դեմ Մեղրիի տարածաշրջանում ռուս սահմանապահների կատարած հարձակումը:
«Իմ գործընկեր Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպը բացի ԴԱՏԱՊԱՐՏԵԼԸ ուզում եմ նաև հիշեցնել, որ Հայաստանում գործում է ռուսական զինվորական քննչական մարմին, դատախազություն և դատարան, որտեղ քննվում են ռուս զինվորականների գործերը: Ժամանակին, որպես փաստաբան Գյումրիում տեղակայված ռուսական դատարանում մասնակցել եմ մի քանի գործերով որպես պաշտպան: Հետևաբար չեմ բացառում, որ միջադեպի մասնակից զինվորականների գործողություններին իրավական գնահատական տալու հարցը փոխանցվի վերևում նշված մարմինների քննությանը», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարուքյանը:
Նշենք, որ նախօրեին երեկոյան Մեղրիից Երևան վերադառնալու ճանապարհին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին Ռուսաստանի Դաշնության անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել տեղաշարժվել, իսկ երբ փորձել են տեսանկարահանել այդ ամենը, ՌԴ սահմանապահներից մեկը հարձակվել ու կոտրել է նրանց տեսախցիկը:
Կարդացեք նաև`
«Ժառանգություն». ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը խոչընդոտել է «Ժառանգության» քարոզարշավը թիվ 38 ընտրատարածքում
Անընդունելի է մեր երկրում օտարների այսպիսի պահվածքը. Մարգարիտ Եսայանը` Փոստանջյանի հետ կատարվածի մասին
Փաշինյանը պատկան մարմիններից պարզաբանումներ է պահանջել Փոստանջյանի հետ կատարվածի մասին