Մոսկվայի «Կրեմլյովսկի» դահլիճում շքեղ հանդիսությամբ կնշվի Ռուսաստանի հայերի միության 10 ամյակը
«Հոկտեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայի «Կրեմլյովսկի» դահլիճում՝ բավականին շքեղ պայմաններում, նշվելու է Ռուսաստանի հայերի միության տասնամյակը: Ըստ Պուտինի՝ 2,5 միլիոնանոց համայնքի տասնամյակը»:
«Հրապարակ» օրաթերթի Մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիսությանը կմասնակցի նաև ինքը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը: Ըստ նույն աղբյուրների, դրանով է պատճառաբանել Վլադիմիրովիչը իր բացակայությունը հայկական եկեղեցու բացման արարողությանը: «Հետո էլ՝ Ռուսաստանը բազմազգ, բազմակրոն երկիր է, և եթե ՌԴ նախագահը փորձի մասնակցել էթնիկ մի խմբի հոգևոր կառույցի բացման արարողությանը, ապա ստիպված կլինի մասնակցել բոլոր մզկիթների, տաճարների բացմանը»,- բացատրում են մոսկվաբնակ հայերը:
«Արարողությանը մասնակցելու համար Մոսկվա կմեկնի նաև հայաստանյան բավական ներկայացուցչական պատվիրակություն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»: